Հայաստանում շուրջ 3.500 երեխա առանձնացված է իր ընտանիքից և բնակվում է խնամքի հաստատություններում: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին ասել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:
Նա ընդգծել է, որ վերջին տասը տարիներին Հայաստանն առաջընթաց է գրանցել երեխաներին ընտանիք վերադարձնելու հարցում: Տասը տարի առաջ ընտանիքներից առանձնացած էր մոտ 11 հազար երեխա, այսօր` 3.500:
«Եկել է ժամանակն ավելի շատ ջանք գործադրելու, որ երեխաները չառանձնացվեն ընտանքից: Եթե ամեն դեպքում այնպիսի իրավիճակ է, որ դա տեղի պետք է ունենա, ապա երեխաները պետք է տեղավորվեն այլընտրանքային ընտանիքում: Դա հնարավոր է, ասօր էլ Հայաստանում կատարվում է: Հուսով ենք, հետագայում իրականություն կդառանա այլ երեխաների համար»,– ասել է նա:
Հաստատություններում իրականացվող խնամքը վնասակար հետևանքներ է ունենում երեխաների համար, հատկապես, ազդում է հետագայում ընտանեկան կապեր ձևավորելու ունակության վրա: Յուրաքանչյուր երեխա կարիք ունի առնվազն մեկ հոգատար և սիրող մեծահասակի, ով երեխայի բնորոշ կարիքներին կարձագանքի, կձևավորի կայուն հարաբերություններ»,-ասել է Տանյա Ռադոչայը:
Նա նկատեց, որ հաստատություններում բնակվող երեխաների մեծ մասի ծնողներից մեկը ողջ է: Առերևույթ, նրանք ընտանիքներից առանձնացվում են 2 պատճառով` ընտանիքի աղքատություն, հաշմանդամություն: Ըստ Տանյա Ռադոչայի` թե աղքատությունը, թե հաշմանդամությունը չպետք է երեխային հաստատությունում տեղավորելու պատճառ լինեն:
«Իրականում պատճառները հետևյալն են. ընտանիքներին օժանդակ վերաբերմունքի բացակայությունը կամ անբավարար լինելը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքների նկատմամբ ոչ նպաստավոր վերաբերմունքը: Ֆինանսական, սոցիալ-հոգեբանական օժանդակության դեպքում ընտանիքների մեծ մասն ի վիճակի կլինի պատշաճ խնամք ապահովել իր երեխաների համար»,-ասել է Տանյա Ռադոչայը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանան և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանը նշեց, որ մտել են բարեփոխումների մի նոր փուլ: Հայաստանում բարեփոխումները սկսվել են դեռևս 2000-ականների սկզբից: Կարիքի լուրջ գնահատականից հետո մեծ թվով երեխաներ վերադարձվեցին ընտանիք:
«Գաղտնիք չէ, որ երեխաները հաստատություններում տեղավորվում են սոցիալական խնդիրների պատճառով: Ամբողջ աշխարհում ընտանիքներին ուղղված կոչն է, աղքատության պատճառով չենք կարող և իրավունք չունենք երեխային կտրել ընտանիքից»,-ասել է Գեղանուշ Գյունաշյանը:
Նրա տեղեկացմամբ, պետական մանկատներում այսօր խնամվում է շուրջ 660 երեխա, որից 550-ն ունեն հաշմանդամություն, մնացած երեխաները Կրթության և գիտության, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գիշերօթիկ դպրոցներում են: Այսինքն` ընտանիքներից ամբողջովին կտրված չեն: Ըստ նրա` սա խոսում է այն մասին որ երեխաներին ընտանիքներ վերադարձնելու գործընթացը կազմակեպելը շատ դյուրին է լինելու:
tert.am
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22