Վերջին օրերին հայտնի դարձավ, որ Մադրիդի «Ատլետիկոյի» եւ Ֆրանսիայի ազգային հավաքականի առաջատար Անտուան Գրիզմանը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում»: Ըստ միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ների՝ կողմերն արդեն ընդհանուր հայտարարի են եկել 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ, որը գումարային առումով ռեկորդային կլինի: Ոմանք պնդում են, որ Գրիզմանի տեղափոխությունը ոչ այլ ինչ է, քան փիար ակցիա՝ «Յունայթեդի» հեղինակությունն էլ ավելի բարձրացնելու համար: Այդուհանդերձ, ուսումնասիրելով կիսապաշտպանական եւ հարձակվողական օղակներում «Յունայթեդի» ներկայիս վիճակը, կհասկանանք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստին ձեռք բերելով՝ Ժոզե Մոուրինյոն տակտիկական առումով հեռահար նպատակներ ունի: Հայ մարզասերների շարքում Գրիզմանի տեղափոխությունը որոշակի անհանգստության պատճառ է դարձել: Մասնավորապես, շատերը կարծում են, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը մեկնարկային կազմից դուրս կթողնի Հայաստանի ազգային հավաքականի ավագին: Սակայն, վերլուծելով «Մանչեսթերի» վերջին ելույթները կհասկանանք, որ Գրիզմանի ձեռք բերելն ամենեւին կապ չունի Մխիթարյանի գործոնի հետ: Ընդհակառակը, Գրիզմանի ներկայությունը կնպաստի Մխիթարյանի էլ ավելի արդյունավետ գործելուն:
Երբ ակումբը ձեռք է բերում հանրահայտ ֆուտբոլիստի, ապա տրամաբանական է, որ գլխավոր մարզիչը սկզբնական փուլում նրան կօգտագործի հենց այն դիրքում, որտեղ օգտակար գործողության գործակիցն ամենաբարձրն է: Վերջին շրջանում «Յունայթեդը» խաղում է 4-2-3-1 խաղային սխեմայով: Գրիզմանը թե՛ Ֆրանսիայի ազգային հավաքականում և թե՛ «Ատլետիկոյում» գործում է կենտրոնից՝ ենթահարձակվողի դերում: Նրա համագործակցությունը բավական հաջող է ստացվել կենտրոնական հարձակվողներ Օլիվյե Ժիրուի, Քեւին Գամեյրոյի, Ֆերնանդո Տորեսի հետ: Կարծում ենք, ամենահավանական տարբերակը կլինի այն, որ Մոուրինյոն Գրիզմանին 4-2-3-1 սխեմայում եւս կօգտագործի կենտրոնից՝ ենթահարձակվողի դերում: Ավելի ստույգ Կենտրոնական հարձակվողի դիրքում կլինի Իբրահիմովիչը, աջ եզրից՝ Մխիթարյանը, ձախից՝ Մարսիալը, իսկ կենտրոնից՝ Գրիզմանը: Այսինքն, ակնառու է, որ Մոուրինյոն Գրիզմանին հրավիրում է Ռունիի փոխարեն, ում խաղը հեղինակավոր թիմում արդեն իսկ չի ստացվում:

Նշենք, որ Գրիզմանը, Մարսիալը, ինչպես նաև Պոգբան խաղընկերներ են Ֆրանսիայի ազգային հավաքականում: Բնականաբար Մոուրինյոն չի սահմանափակվի նշված սխեման կիրառելով՝ «ձեռքի տակ ունենալով» Պոգբայի պես կիսապաշտպանի: Հետեւաբար, հավանական կարելի է համարել նաեւ Գրիզմանի աջ հարձակվողի դիրքում խաղալը: Այս պարագայում կկիրառվի 4-3-3 տակտիկական սխեման, որտեղ Մխիթարյանը կխաղա ձախից, Իբրահիմովիչը կշարունակի մնալ կենտրոնում: Այս պարագայում Պոգբան կմոտենա հարձակվողներին և կկատարի խաղային դիսպետչերի պարտականությունը:
Արդեն իսկ համոզվել ենք, որ Մխիթարյանը արդյունավետ է գործում թե՛ աջ և թե՛ ձախ եզրերում, ինչը չի կարելի է ասել Մարսիալի մասին: Փաստ է, նաեւ որ Մոուրինյոն մեր ֆուտբոլիստին պատասխանատու խաղերում ավելի շատ է վստահում, քան Մարսիալին: Հետևաբար, աջ եզրում Գրիզմանին օգտագործելու դեպքում մեծ է հավանականությունը, որ ձախից կխաղա ոչ թե Մարսիալն, այլ Մխիթարյանը:

Մոուրինյոյի հեռահար նպատակներից կարող է լինել Գրիզմանի կենտրոնական հարձակվողի դերում տեսնելը, քանզի Իբրահիմովիչն 36 տարեկան է և մոտ ապագայում հրաժեշտ կտա «Յունայթեդին»: Քանի դեռ չի խոսվում կետրոնական հարձակվողի ձեռք բերելու մասին, Իբրահիմովիչի բացակայության պարագայում տեսանելի է Մարսիալ-Գրիզման-Մխիթարյան հարձակման օղակը՝ 4-3-3 սխեմայի դիրքում, իսկ կիսապաշտպանության կենտրոնում՝ կրկին Պոգբան: Այս մարտավարությունը հատկապես արդյունավետ կլինի հակագրոհների ժամանակ, քանզի Մարսիալն ու Մխիթարյանը բավական արագ են, իսկ Գրիզմանն ու Պոգբան՝ տեխնիկապես լավ պարտաստված:

23:19
23:02
22:33
19:02
18:46
18:26
18:03
17:46
17:33
17:27
17:15
16:55
16:44
16:21
16:03
15:56
15:22
14:44
14:23
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42