Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ այցելել է մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում հիմնված «Ռիբոկ» սպորտային ակումբ: Հանրապետության Նախագահը ակումբի հիմնադիր-ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված սպորտային ակումբում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, շինարարության մեկնարկից՝ 2015 թվականից մինչ օրս իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին, սպորտային ակումբի հնարավորություններին, ամենատարբեր մարզաձևերում հանրությանն առաջարկվող ծառայություններին և հետագա զարգացման ծրագրերին. այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Պատասխանատուների հավաստմամբ, «Ռիբոկ» սպորտային ակումբի բացումը նախատեսվում է 2017թ. ապրիլին: 2017-2020թթ. ընթացքում կստեղծվի 120-300 նոր աշխատատեղ՝ միջինը 200.000 դրամ աշխատավարձով։ Ծրագրի արժեքը 23 մլն եվրո է, որից մինչ այժմ ներդրվել է շուրջ 19.5 մլն եվրո։ Ակումբի հիմնումը իրականություն է դարձել աշխարհահռչակ «Ռիբոկ» ապրանքանիշի հետ ֆրանչայզինգի պայմանագրի կնքմամբ:
Տարածաշրջանում ամենամեծ՝ «Ռիբոկ» սպորտային ակումբը, որի հնարավորությունները թույլ են տալիս տարեկան սպասարկել շուրջ 15.000 մշտական հաճախորդի, «Ռիբոկ» ապրանքանիշից բացի, հանդիսանում է երկու այլ աշխարհահռչակ ընկերությունների՝ կանադական «Ուայթ Վոթեր Վեստ Ինդաստրիզ» և ֆրանսիական «Տալիոն» բրենդի պաշտոնական ներկայացուցիչը տարածաշրջանում։
Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է ստեղծել նաև վնասվածքներով պրոֆեսիոնալ մարզիկների և ոչ պրոֆեսիոնալների համար նախատեսված վերականգնողական մարզման կենտրոն՝ հագեցած ոլորտի նորագույն սարքավորումներով:
13:21
13:04
12:43
12:19
11:53
11:46
11:26
11:15
11:06
10:39
10:16
10:02
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03