Dior ֆրանսիական նորաձևության տունն իր 70-ամյակի առթիվ թողարկել է մինի-սերիալ, որը նվիրված է բրենդի պատմությանն ու նրա զարգացմանը: Այդ մասին փետրվարի 2-ին հայտնել է Harper՚s Bazaar-ը: Նախագիծը ստացել է Inside Dior անվանումը: Առաջին սերիայի պրեմիերան նշանակված է փետրվարի 9-ին՝ Նյու Յորքում Նորաձևության շաբաթի մեկնարկի օրը:
Առաջին հերթին հանրությանը կցուցադրեն երկու սերիաները: Առաջինում կներկայացվի նորաձևության տան պատմությունը և հոբելյանին նախապատրաստվելը: Իսկ երկրորդը նվիրված է բրենդի նոր կրեատիվ տնօրենի՝ Մարիա Գրացիա Կյուրիի ստեղծագործությանը և այն բանին, թե ինչպես էր նա պատրաստվում իր դեբյուտային հավաքածուի ցուցադրությանը:
Christian Dior ֆրանսիական նորաձևության տունը հիմնադրվել է 1946 թվականին մոդելագործ Քրիստիան Դիորի կողմից: Ժամանակի հետ այդ բրենդի ներքո սկսել է թողարկվել ոչ միայն կանանց ու տղամարդկանց համար նախատեսված հագուստ, կոշիկ և պարֆյումերիա, այլև դեկորատիվ կոսմետիկա, ինչպես նաև մաշկի խնամքի միջոցներ, ժամացույցներ, ոսկերչական իրեր:
Dior-ը բազմաթիվ հայտնի դերասանների է ներգրավել իր գովազդային արշավներին: Օրինակ, Dior Homme Sport գովազդի համար հրավիրել են Ջուդ Լոուին, իսկ Sauvage բույրը ներկայացրել է Ջոնի Դեփը:
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03