Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, անդրադարձել է քաղաքի փողոցների մաքրման աշխատանքներին: Հիշեցնենք, որ այս ձմեռ մամուլում հրապարակումներ եղան, որ Վանաձորի փողոցները սառցակալած են ու չեն մաքրվում:
Վանաձորի քաղաքապետարանի կայքէջից տեղեկանում ենք. «Աննախադեպ ցրտաշունչ և ձնառատ եղանակների պայմաններում, եթե օբյեկտիվորեն մոտենանք խնդրին, քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները ձյան մաքրման աշխատանքները կատարել են առկա հնարավորությունների առավելագույն օգտագործմամբ: Եվ անգամ ավելին, քաղաքապետի անձնական կապերի շնորհիվ հնարավոր է եղել լրացուցիչ տեխնիկական միջոցներ ներգրավել: Համենայն դեպս, եթե համադրենք այլ քաղաքների իրավիճակի հետ, Վանաձորի փողոցների և մայթերի անցանելիությունը համեմատական առավելություն ունի»:
Բացի դա, ըստ քաղաքապետարանի, «Մամիկոն Ասլանյանի պաշտոնավարման 100 օրվա ընթացքում, նա առավել քան հասանելի է եղել հանրությանը և քաղաքացիներին ոչ միայն միջնորդավորված՝ ԶԼՄ-ներով, այլ նաև սոցիալական ցանցերով: Նա այն եզակի համայնքի ղեկավարներից է, ով անձամբ է վարում սոցիալական ցանցերում իր էջերը և պատասխանում օգտատերերի հարցերին»:
Ըստ քաղաքապետարանի՝ Մամիկոն Ասլանյանը 100 աշխատանքային օրվա ընթացքում, սահմանված կարգով, ընդունել է 200-ից ավելի քաղաքացիների, «ինչը ևս աննախադեպ է նախորդ տարիների համեմատությամբ»:
Քաղաքապետարանը նաև հայտարարել է, որ 2016 թվականի բյուջետային տարին և 2017 թվականը Վանաձորի համայնքապետարանը սկսել է առանց աշխատավարձի պարտքերի:
13:21
13:04
12:43
12:19
11:53
11:46
11:26
11:15
11:06
10:39
10:16
10:02
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03