Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի «Էջմիածին» երգչախումբը փետրվարի 5-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ հանդես կգա համերգային ծրագրով:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Փետրվարի 4-ի երեկոյան «Էջմիածին» երգչախմբի սաները, ուղեկցությամբ Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, Գևորգյան հոգևոր ճեմարամի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանի ու երգչախմբի հիմնադիր-ղեկավար Բարեշնորհ Արթուր սարկավագ Վարդանյանի, ընդունելության են արժանացել Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից:
Գարեգին Բ Հայրապետն իր գնահատանքն է փոխանցել Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչությանն ու «Էջմիածին» երգչախմբի սաներին` ուրախություն հայտնելով նախաձեռնության առիթով: Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ աննախադեպ այս միջոցառումը ոգևորություն ու մեծ խանդավառություն կառաջացնի ճեմարանականների մոտ` դրական ազդեցություն ունենալով ուսումնական գործընթացի վրա:
Հայոց Հովվապետը կարևորել է երգչախմբի շրջագայությունը՝ ընդգծելով, որ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու և հայ ժողովրդի հոգևոր-ազգային մշակույթը ներկայացվելու է երգի միջոցով:
Փետրվարի 5-ին երգչախումբը, բարձր հովանավորությամբ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի, համերգով հանդես է եկել առաջնորդանիստ եկեղեցական համալիրում` Մոսկվայի հայ համայնքի անդամներին ներկայացնելով հոգևոր և աշխարհիկ երգերով համեմված գեղեցիկ հայտագիր:
Առաջիկա օրերին երգչախումբը ելույթներ կունենա Ռուս Ուղղափառ Եկեղեցու Մոսկվայի հոգևոր ակադեմիայում, տարբեր հայ համայնքներում:
Երգչախումբը ռուսաստանյան շրջագայությունից հետո, առաջնորդությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Գարեգին վարդապետի, կմեկնի Բելառուսի Հանրապետություն` Գրոդնո, որտեղ կմասնակցի շուրջ 45 երգչախմբերի մրցույթ-փառատոնին:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42