Բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրման կարգը պիտի խստացվի: ԱԺ ամբիոնից հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ինքը ներկայացրել է օրինագիծ «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձևավորման աղբյուրներն ու գույքային վիճակն ուսումնասիրող ՀՀ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու» մասին:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ օրինագծով նախատեսում է ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի Հայաստանում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած առանց բացառության բոլոր անձանց գույքային վիճակը, նրանց եկամուտների օրինականությունը:
«Նախագիծը հանձնաժողովում քննարկվել է: Իշխող մեծամասնությունը դեմ է քվեարկել: Նրանք հնչեցնում են մի քանի փաստարկներ: Մեկն այն է, որ Հայաստանում արդեն իսկ գործում է եկամուտների ու գույքի հայտարարագրման մեխանիզմ: Սակայն, մենք բոլորս գիտենք, որ այդ հայտարարագրման մեխանիզմը չի ներառում հանրային ծառայության մասին օրենքով նախատեսված բոլոր փոխկապակցված անձանց: Դուրս են մնում բոլոր հարազատները, մերձավորները: Մի մեծ շրջանակ դուրս է մնում: Ոչ մի մեխանիզմ չկա, թե մենք բոլորս ունեցվածքի բոլո՞ր տվյալներ ենք ներկայացնում, թե ոչ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորի խոսքով՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերից հասկանում ենք, որ նրանք հայտարարագրում են միայն այն եկամուտները, որոնք գտնվում են Հայաստանի տարածքում: «Իսկ այն եկամուտը, որ գտնվում է ՀՀ-ից դուրս, չի հայտարարագրվում: Հայաստանից ապօրինի ճանապարհով դուրս է բերվել մոտ 10 միլիարդ, 4-5 տարվա բյուջեի չափով: Սա ինչի՞ արդյունք է»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը:
Նա շեշտեց, որ հայ ժողովրդից գողացվածը պետք է վերադարձվի ժողովրդին, բայց դա պետք է տեղի ունենա՝ «առանց վենդետաների, գիլիոտինների, կախաղանների»:
Պատգամավորն ասաց, որ ժողովուրդը պիտի ստանա հարցի պատասխանը, թե ինչո՞ւ են որոշ պատգամավորներ «լողանում հարստության մեջ»:
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58