ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավորի՝ «Արմենիա» բժշկական կենտրոնից փախուստի դիմելու հանգամանքները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2017 թվականի փետրվարի 4-ին ահազանգ էր ստացվել, որ բժշկական օգնություն ստանալու նպատակով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր Ս.Գրիգորյանը դիմել է փախուստի։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողություն կատարելու և գողության փորձի մեջ մեղադրվող Ս.Գրիգորյանը (վերջինիս վերաբերյալ քրեական գործը գտնվում է դատարանի վարույթում) փետրվարի 4-ի վաղ առավոտյան տեղափոխվել է բժշկական կենտրոնի առաջին հարկում գտնվող կոտրվածքների բաժանմունքի հիվանդասենյակներից մեկը՝ համապատասխան բուժօգնություն ստանալու համար։
Նախնական տվյալներով՝ կալանավորը հիվանդասենյակից դուրս է եկել սանհանգույց գնալու պատրվակով, որտեղ պատուհանից դիմել է փախուստի: Պարզվել է բժշկական կենտրոնում Ս.Գրիգորյանի պահպանության համար պատասխանատու իրավասու անձանց շրջանակը։
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի և 355-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործի շրջանակներում ձեռնարկված անհրաժեշտ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում նույն օրը՝ փետրվարի 4-ին, փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47