ԱԺ հանրապետական պատգամավոր Արթուր Գևորգյանը կառաջադրվի Հայաստանի Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակում Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններից։ Նա համաձայն չէր լրագրողների այն դիտարկմանը, որ ռեյտինգային ցուցակներում նույն թիմի թեկնածուները պայքարելու են իրար դեմ։
«Ցանկացած ոլորտում մարդ պայքարի մեջ է, բայց իրար դեմ պայքարի մեջ չենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց նա։
Արթուր Գևորգյանն օրինակ բերեց, որ իր ընտրատարածքում ընտրությունները միշտ են եղել արդար, իսկ ստացած քվեները միշտ հաջողվել է արդարացնել։
«Իմ ընտրատարածքում միշտ եղել են բացառապես արդար ընտրություններ։ Այս մասին փաստում են իմ բոլոր ցուցանիշները։ Դրա արդյունքում ես ստացել եմ Երևան քաղաքում առավելագույն քվեները։ Հիմա էլ բարոյական չեմ համարում, որ չարդարացնեմ ընտրողների ձայները», - նշեց նա։
ՀՀԿ-ն հեղինակազրկված կուսակցություն լինելու դիտարկումների հետ էլ Արթուր Գևորգյան համաձայն չէ. «Հեղինակազրկված կուսակցությունը չի կարող լինել առաջատար»։
Պատգամավորն ընդգծեց, որ թեև չի ճանաչում իր բոլոր մրցակիցներին, բայց նրանց բոլորին էլ համարում է ուժեղ. «Ես պրոֆեսիոնալ սպորտսմեն եմ և բոլորին էլ մրցակից եմ համարում ու բոլորին էլ լուրջ եմ վերաբերում»։
Ինչ վերաբերում է մամուլի հրապարկումներին, թե առաջադրվում է, սակայն բիզնեսը տեղափոխում Միացյալ Նահանգներ, պատգամավորը պատասխանեց. «Լավ էլի, ամեն ասեկոսեի կարելի՞ է հավատալ։ Ես բազմիցս ասել եմ, նորից եմ պնդում՝ չի կարելի հավատալ ասեկոսներին, և ինչքան մոտենում են ընտրությունները, այնքան նման խոսակցությունները շատանալու են»:
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
20:20
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18