Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ Երևանի ավագանու որոշումների պահանջների կատարման նկատմամբ:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Ըստ այդմ, վարչական շրջաններում կատարված ստուգայցերի ընթացքում կազմվել է 11 արձանագրություն: Պատասխանատուներին հանձնարարվել է առավել ակտիվացնել այս ուղղությամբ աշխատանքները:
Զեկուցվել է նաև, որ նախորդ շաբաթ տնտեսվարող 8 սուբյեկտ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ կուտակված ձյան և սառույցի մաքրման աշխատանքները պատշաճ չիրականացնելու համար:
Անդրադառնալով մայրաքաղաքում շարունակվող ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Սանիթեք» ընկերությանը, օպերատիվ շտաբին և 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է շարունակել աշխատանքները հատկապես բակերում և միջբակային տարածքներում, ինչպես նաև, համագործակցելով ԱԻՆ-ի հետ, շարունակել բազմաբնակարան, ինչպես նաև հասարակական շենքերի ու շինությունների տանիքներին առաջացած սառցալեզվակների հեռացման աշխատանքները:
«Հետևողականորեն շարունակեք բակային տարածքների ձնամաքրման և կուտակված ձյան տեղափոխման աշխատանքները: Մեր համաքաղաքացիների դժգոհություններն այս աշխատանքների հետ կապված լիովին արդարացված են և խոսում են այն մասին, որ բակերի ձնամաքրումը կատարվում է դանդաղ և ոչ բավարար, ինչը, բնականաբար, անընդունելի է: Ներգրավեք հնարավոր բոլոր ուժերը՝ ձնամաքրումն արագ իրականացնելու համար: Նաև հետևեք, որպեսզի պատշաճ իրականացվեն տվյալ տարածքների աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքները», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47