Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ՃՈ հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության շրջանակում կազմվել է 55 արձանագրություն:
Ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի՝ շարունակվում է նաև հսկողությունն ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման դեպքերը, ինչպես նաև մայթերում, կամարանցումներում ավտոմեքենաների կայանումը բացառելու նպատակով: Հանձնարարվել է շարունակել համատեղ ստուգայցերը և խստացնել այս ուղղությամբ տարվող հսկողությունը:
Խորհրդակցության շրջանակում զեկուցվել է, որ սահմանված ժամկետում զանգվածային լրատվության միջոցներով ներկայացվել են քաղաքապետարանի կողմից 2016թ. կատարված և 2017թ. կատարվելիք աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը հանձնարարել է ներկայացնել առաջարկ` վերոնշյալ հաշվետվությունը բնակչությանն առավել մատչելի ներկայացնելու վերաբերյալ:
«Ճիշտ է, ոլորտների պատասխանատուների կողմից արդեն իսկ ներկայացվել են 2016թ. աշխատանքների հաշվետվությունները, բայց, ամեն դեպքում, հաշվի առնելով այդ աշխատանքների ծավալները, փորձեք կատարված աշխատանքներն առավել մատչելի եղանակով ներկայացնել հանրությանը: Պետք է արվի հնարավորը, որ մեր համաքաղաքացիներն առավելագույնս տեղեկացված լինեն կատարված աշխատանքների մասին», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ շարունակվում է հսկողությունը մայրաքաղաքի նախադպրոցական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների ջեռուցման համակարգերի անխափան շահագործումն ապահովելու ուղղությամբ:
Ի կատարումն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի` շարունակվում են նաև քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում մատակարարվող սննդի որակի ապահովման նպատակով անակնկալ ստուգայցերը:
Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ գործընթացը պահելով մշտական վերահսկողության ներքո:
Մշակույթի և տուրիզմի վարչության պետն էլ զեկուցել է, որ փետրվարի 11-ին՝ սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ ավարտվել են տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքներն Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ:
13:21
13:04
12:43
12:19
11:53
11:46
11:26
11:15
11:06
10:39
10:16
10:02
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03