Քաղաքական ուժերը, որոնք ցանկություն են հայտնել ապրիլի 2-ին նշանակված ընտրությունների օրը հակասահմանադրական ճանաչել, ունեն նման իրավունք: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:
«Ցավով պետք է նշել, որ պոզիտիվիստական իրավունքի մեկնաբանման մտածողությունը կարող է և նման հիմք ստեղծում է Սահմանադրությունն այդպես մեկնաբանելու: Իրենց խնդիրն է, հայտարարել են դիմելու նախաձեռնության մասին, թող դիմեն: Առնվազն 27 պատգամավորի ստորագրություն է հարկավոր, որ դիմեն ՍԴ»,- նշեց նա:
Հարցին՝ հակասահմանադրակա՞ն էր արդյոք այդ օրը ընտրությունների օրը նշանակելը, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ ոչ»:
Ճշտող հարցին, թե այնուամենայնիվ, Ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածը թույլ տալի՞ս է մեկ կամ երկու օր հետաձգել ընտրությունների օրը, Հրայր Թովմասյանը պարզաբանեց. «Որքան ավելի ուշ նշանակվի ընտրությունների օրը, կա մտավախություն, որ խորհրդարանական ընտրությունների երկրորդ հավանական փուլը կհամընկնի Երևանի ավագանու ընտրությունների հետ։ Իսկ այդ ժամանակ կառաջանան բարդություններ՝ քարոզչության, բուն քվեարկության, ընտրությունների կազմակերպման հետ կապված: Ուստի ֆիքսվել են նման ժամկետներ: Իսկ ԱԺ ընտրությունների 2-րդ փուլը կարող է խանգարել, համընկնել ավագանու ընտրություններին, եթե հետաձգվի»:
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58