ARM | RUS |

2017 թ-ին մենք երկրում կարող ենք 800 միլիոնից մինչև 1 մլրդ դոլարի ներդրումային խնդիրներ լուծել. Դավիթ Լոքյան

06.02.17 | 19:09

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը փետրվարի 6-ին ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է վերջին երկուսուկես ամսում ՀՀ վարչապետի գլխավորությամբ աշխատանքային այցերի արդյունքում ծնված ներդրումային ծրագրերը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ընդհանուր ծրագրերը և այն քայլերը, որոնք առաջիկայում պետք է հանգեցնեն մարզերում համաչափության ապահովման և տնտեսությա ն առաջխաղացման:

Նշելով, որ մեր երկրում լուրջ տարածքային անհամաչափություն կա, Լոքյանը փաստել է, որ երկրի ՀՆԱ-ի շուրջ 50 և ավելի տոկոսային մասն ապահովում է Երևանը. «Մարզերում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ցածր է, և այն համախառն արդյունքը, որ ստեղծվում է մարզերում, խիստ անբավարար է:Կառավարության ընդհանուր տրամաբանությունը հետևյալն է. ծանոթանալ յուրաքանչյուր մարզի բնական, արտադրական, մարդկային կապիտալի հնարավորություններին, դրանց հիման վրա կառավարություն ծրագրեր ներկայացնել, քննարկել դ րանք և արդյունքում` համապատասխան պետական աջակցությամբ մարզերում խթանել տնտեսական զարգացումը»,- ասել է նախարարը:

Նա հիշեցրել է, որ երկրի ՀՆԱ-ն բավականին փոքր է, ավելացված արժեք ապահովող արտադրանքների թիվը խիստ սահմանափակ է, ներմուծումը մեծ է, և տնտեսական ձեռնարկությունների ակտիվությունը, ոգևորությունը, աշխատատեղ ստեղծելու խնդիրներում բավականին պասիվ է: «Այս տեսակետից մենք ընդհանուր կոնցեպտ ունենք կառավարությունում. գտնել այն հնարավոր ուղիները, որոնց պարագայում մասնավորը պետության աջակցությամբ կսկսի ակտիվանալ, և պետության մեջ մեծ ավելացված արժեք կստեղծվի: Այն հայտարարությունները, այն լրատվությունը, որ արտերկրում և մեզ մոտ շրջանառվում է, ո ր մեր երկիրը շատ թույլ ներդրումային պոտենցիալ ունի, որ նույնիսկ մենք ծրագրեր չունենք, որոնք կարելի է ֆինանսավորել, իրականությանը չի համապատասխանում, քանի որ այս 3 ամիսների ընթացքում կառավարությունը մարզերից և Երևանից ստացել է շուրջ 3,2 մլրդ դոլարի ծրագիր: Եթե նույնիսկ մենք պատկերացնենք, որ այդ ծրագրերի շուրջ 60 %-ը ռիսկային է, ավելացված արժեք չեն ապահովի, ՀՆԱ-ում շատ մեծ առաջընթաց չեն բերի, այսինքն` պետության կողմից դրանց ֆինանսավորումը դառնում է ոչ այնքան արդյունավետ, ապա ստացված ծրագրերի հիման վրա կարող ենք ասել, որ 2017 թ-ին մենք երկրում կ րող ենք 800 միլիոնից մինչև 1 մլրդ դոլարի ներդրումային խնդիրներ լուծել: Իսկ դա իր հերթին կհանգեցնի տնտեսական ակտիվության և աշխատատեղերի ստեղծման: Այսինքն, այն պեսիմիզմը, որ մեր երկիրը փոքր ներդրումային պոտենցիալ ունի, իրականում այդպես չէ»,- շեշտել է նախարարը:

Լոքյանի խոսքով՝ աշխատանքային այցերի ընթացքում իրենց խնդիրը եղել է ամբողջ կառավարությունով կարողանալ հասանելի դառնալ գործարարին, համայնքապետին, մարզպետին, ովքեր կառավարում են, ղեկավարում են տարածքները: «Մարզային հանդիպումներից հետո մենք խնդրել ենք, առաջարկել ենք, պահանջել ենք, որպեսզի գործարարները, ակտիվ քաղաքացիները կառավարությանը ներկայացնեն ծրագրեր: Տեղեկացնեմ ձեզ, որ մեր նախարարությունն է մարզերից ստացվող հիմնական ծրագրեր ընդունող բլոկը կառավարությունում, և արդյունքում ստացել ենք շուրջ 132 ծրագիր: Դրանք բազմաբնույթ ծրագրե ր են՝ գյուղատնտեսության վերամշակում, տուրիզմ, էլեկտրոկայանների, հիդրոկայանների կառուցում, բարձր ավելացված արժեքով գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրություն և այլ բազմապիսի ծրագրեր»,- նշել է նա:

Երկրորդ փուլում նախարարությունն այդ ծրագրերը բերում է ներդրումային ծրագրի տեսքի, որը հատուկ ձև ունի, որը մշակվել է մեր նախարարությունում, ներկայացվել է կառավարություն, և փոխանցվել է բոլոր մարզեր և համայնքներ, որպեսզի բիզնեսով զբաղվող մարդը հասկանա, թե ինչ ձևով է լրացնում իր առաջին հայտը: Ապա ծրագրերը նախարարությունից փոխանցվում են Գյուղատնտեսության և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություններ` 5-օրյա ժամկետում ուսումնասիրության համար, որից հետո 7-օրյա ժամկետում` Կենտրոնական բանկ, որից հետո ծրագրերը նորից փոխանցվում են &nbs p;նախարարություն և ներկայացվում կառավարության հարթակում: Հարթակը կազմված է վարչապետից, փոխվարչապետից, ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներից և այն ոլորտների ղեկավարներից, որոնք ուղղակիորեն առնչվում են տնտեսական զարգացման խնդիրներին: Օրինակ, առաջին 5 մարզերի համար նախարարությունը կառավարության հարթակ է ներկայացրել 44 ծրագիր, որից 34-ը ստացել է դրական եզրակացություն:

«Ինչ է նշանակում դա: Քննարկման արդյունքում հիմնավորվել է, որ այս կարգի ծրագրերը կարող են լինել արդյունավետ, ռիսկայնությունը փոքր է, կապահովեն հավելյալ արժեք սեփականատիրոջ համար, կմեծացնեն երկրի ՀՆԱ-ն, և ունեն համապատասխան շուկա: Այն ծրագրերը, որոնք իրենց մեջ պարունակում են մեծ ռիսկայնություն, և առաջին հերթին վտանգավոր են տվյալ մասնավոր բիզնեսը կառավարող քաղաքացու համար, չեն ստանում դրական եզրակացություն: Պետությունը հայտարարել է, որ եթե ծրագրերն առանձնահատուկ են, հեռանկարային են, ապա պետությունը «պետություն-մասնավոր հատված&raqu o; համագործակցության կոնցեպտի շրջանակներում իր վրա պարտականություն է վերցնում լուծելու ենթակառուցվածքների օժանդակության խնդիրը, այսինքն` օգնում է էլեկտրականություն, գազ, ջուր, ճանապարհ ունենալու հարցում: Օրինակ, Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքում պանրի արտադրության ծրագիրը քննարկվել է իմ նշած հարթակներում և ունեցել դրական եզրակացություն, բայց քաղաքացին չի կարողանում օգտվել բնական գազից, քանի որ այն մոտավորապես 400 մ հեռավորության վրա է: Վարչապետի հանձնարարություն եղավ, որպեսզի ՏԿԶ նախարարությունը, Գազպրոմ ընկերությունը և տարածք ային զարգացման հիմնադրամը համատեղ հնարավորինս ապահովեն քաղաքացու՝ բնական գազով իր տնտեսությունը վարելու հնարավորությունը, որը պետք է բերի ինքնարժեքի իջեցման, շուկայում մրցունակության ապահովման:

Եթե դուք նայեք դրական եզրակացություն ստացած ծրագրերը, ապա կտեսենք, որ յուրաքանչյուր ծրագրի համար ֆիքսված են ժամկետներ, որպեսզի համապատասխան գերատեսչությունը լուծի տվյալ խնդիրը: Օրինակ, շինշիլագործության ծրագիրը, 20-օրյա ժամկետ է տրված, որպեսզի Գյուղատնտեսության նախարարությունը ապահովի տվյալ ծրագիրն ընթացքի մեջ մտնելու հարցը»,- շեշտել է Տարածքային կառավարման նախարարը:

Այս ընդհանուր կոնտեքստում մարզային այցելությունների արդյունքում ձևավորվել են ծրագրային փաթեթներ, որոնք կազմում են շուրջ 200 մլրդ դրամ՝ շուրջ 350 մլն դոլարի սահմաններում ներդրումային ծրագրեր: «Հասկանալի է, որ այդ ծրագրերի որոշակի մասը կարող են էֆեկտիվ չգնահատվել, ռիսկային լինել, բայց որ բավականին լուրջ ներդրումային պոտենցիալ կա մեր մարզերում և կան համապատասխան մարդիկ, ովքեր փորձում են այդ ուղղությոններով զբաղվել, դա միանաշանակ է: Ինչպես ենք մենք կարողանալու ներդրումային ծրագրերին ընթացք տալ: Իմ նշած հարթակներում քննարկումները դեռ ևս չեն երաշխավորում այդ ծրագրերի ֆինանսավորումը: Կենտրոնական բանկը ստեղծել է հատուկ թիմ, որը մարզերում է սկսել ուսումնասիրել այս ծրագրերը, դրանց էֆեկտիվությունը և որից հետո միայն համապատասախան բանկերի միջոցով կլինի ֆինանսավորում: Բացի այդ մեր տնտեսվարողները կունենան վարկային ավելի ցածր տոկոսադրույքներ, գրավադրման ավելի հեշտ պայմաններ և մշտական պետական աջակցություն, որպեսզի կարողանան իրենց սկսած գործը դնել բարեհաջող ընթացքի մեջ»,- նշել է Դավիթ Լոքյանը:

Նախարարի համոզմամբ՝ ՀՀ-ն ունի բավականին մեծ ներդրումային պոտենցիալ: Երկիր, որը շուրջ 3 և ավելի մլրդ դոլարի ներմուծում է իրականացնում, չի կարող չունենալ ներդրումային պոտենցիալ:

«Ներմուծվող ապրանքատեսակների մի մասը կարող ենք արտադրել Հայաստանում` որակով, ցածր ինքնարժեքով և մրցակցային: Տեղեկացնեմ, որ նախարարությունն ունի ներդրումային 2-րդ բլոկը՝ որը, կարելի է համարել սկսված: Մոտավոր դա կազմում է 34 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր, որոնց բացարձակ մեծամասնությունը արտերկրի դրամաշնորհային միջոցներն են: Շուրջ 7 ծրագիր ունենք, որոնց ֆինանսավորումն արդեն արված է Եվրամիության դրամաշնորհների հաշվին, և պետության համաֆինանսավորմամբ, ի դեպ, պետությունն այս ծրագրերի ուղղակի պատասխանատու է, քանի որ 25 տոկոսի չափով ինք մասնակցում է այդ ծրագրերին:Այս ծրագրերն ապահովելու են առաջիկա տարվա ընացքում 500 աշխատատեղ միջինից բարձր աշխատավարձով: Օրինակ Վայքում ստեղծվելու է առաջին արևային կայանը, կամ Կապանի տարածաշրջանում պետք է ստեղծվի թափոններից պլաստմասայի արտադրություն, Նոյեմբերյանում կստեղծվի վերամշակող ձեռնարկություն: Սրանք խոշորացման և տարածքների համաչափ զարգացման առաջին խոշոր ծրագրերն են:

Արդյունքում, մեր ծրագրային ներդրումային բլոկի արդյունքում՝ 34 մլրդ դրամի շրջանակում արդեն ուղղակի ֆինանսավորում ունենք տարածքներում և սպասում ենք շուրջ 100 և ավելի մլրդ դրամի մասնավոր հատվածներում ներդրում, որում պետք է պետությունն իր մասնակցությունն ունենա, աջակցություն ցուցաբերի:

Կարևորվում է նաև համայնքային բյուջեներով իրականացվող ներդրումները, որոնք կազմում են շուրջ 15 մլրդ դրամի չափ և ուղղված են շենք-շինությունների կառուցմանը, սարքավորումների ձեռքբերմանը: Մեր խնդիրը պետք է դառնա մեծացնել համայնքների սեփական եկամուտների ծավալը: 2017 թ-ին մենք պլանավորել ենք, որ համայնքային բյուջեները պետք է ավելանան շուրջ 3 մլրդ դրամի չափով՝ մոտ 10 %-ի չափով: Դա բավականին մեծ ծավալ է, որպեսզի համայնքները կարողանան իրենց քաղաքացիներին լրացուցիչ ծառայություններ մատուցել»,- եզրափակել է նախարարը:


PROFOOD ARMENIA 2026. Ինչու է այս հարթակը կարևոր Հայաստանի համար

PROFOOD ARMENIA 2026. Ինչու է այս հարթակը կարևոր Հայաստանի համար

12:45

Հայաստանն ու Թուրքիան քննարկում են երկու երկրների բուհերում միմյանց ուսանողների համար կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը

Հայաստանն ու Թուրքիան քննարկում են երկու երկրների բուհերում միմյանց ուսանողների համար...

12:33

Ալիևն է արդեն թքելու իր երեսին․ Մելիք-Շահնազարյան

Ալիևն է արդեն թքելու իր երեսին․ Մելիք-Շահնազարյան

09:33

Տեսան, որ ՀԱԵ-ին չեն կարողանում սասանել՝ դադարեցին քրիստոնյա խաղալ, կդադարեցնեն նաև ժողովրդավար երևալու նպատակով երկրի փողոցներում անիմաստ շփումների թատրոնը. Զաքարյան

Տեսան, որ ՀԱԵ-ին չեն կարողանում սասանել՝ դադարեցին քրիստոնյա խաղալ, կդադարեցնեն նաև ժողովրդավար...

09:03

Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ

Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան...

16:02

5 օրով հետաձգվում են Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարվածները. Թրամփ

5 օրով հետաձգվում են Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարվածները....

16:02

Փաշինյանը վտանգավոր ու մանիպուլյատիվ ձևակերպումներով՝ «փախել եք Ղարաբաղից», «հայաստանցիների միլիարդներն ենք ուղարկել ձեզ» հերթական անգամ ատելություն է գեներացնում. Առաքելյան

Փաշինյանը վտանգավոր ու մանիպուլյատիվ ձևակերպումներով՝ «փախել եք Ղարաբաղից», «հայաստանցիների...

15:33

Քաղաքացին միջնամատ ցույց տվեց Փաշինյանին ու ՔՊ–ականներին. վիճաբանություն սկսվեց

Քաղաքացին միջնամատ ցույց տվեց Փաշինյանին ու ՔՊ–ականներին. վիճաբանություն...

14:13

Փաշինյանը զոհվածի աղջկան մեղադրում էր փախնելու մեջ

Փաշինյանը զոհվածի աղջկան մեղադրում էր փախնելու մեջ

14:12

Արցախցին չի թռել, արցախցին չի ուրացել իր պայքարը՝ գերադասելով Արցախից հեռու, բայց ադրբեջանական ստրկության մեջ չապրել․ Շարմազանով

Արցախցին չի թռել, արցախցին չի ուրացել իր պայքարը՝ գերադասելով Արցախից հեռու, բայց ադրբեջանական...

14:05

Տղադ այս քարտեզում է ապրելու. Փաշինյան VIDEO

Տղադ այս քարտեզում է ապրելու. Փաշինյան VIDEO

14:00

0-ից չենք սկսելու, ինչպես Փաշինյանը հայտարարեց. Մարությանը` խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/997728.html  © factor.am

0-ից չենք սկսելու, ինչպես Փաշինյանը հայտարարեց. Մարությանը` խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ...

15:55

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն...

14:49

Հոգևորականները միասին աղոթք բարձրացրին անազատության մեջ գտնվող Սրբազան Հայրերի, խաղաղության, եկեղեցու զորացման համար

Հոգևորականները միասին աղոթք բարձրացրին անազատության մեջ գտնվող Սրբազան Հայրերի, խաղաղության,...

14:23

Նովրուզը թող հարատև խաղաղություն բերի․ Փաշինյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին

Նովրուզը թող հարատև խաղաղություն բերի․ Փաշինյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և...

13:48

Քննիչը մերժել է միջնորդությունը․ Կաթողիկոսը չի կարող մեկնել Վրաստան

Քննիչը մերժել է միջնորդությունը․ Կաթողիկոսը չի կարող մեկնել...

13:24

Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված մեկ տարեկան երեխան մահացել է

Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված մեկ տարեկան երեխան մահացել...

13:07

Նիկոլ Փաշինյանից հետո ամենամեծ վնասը Հայաստանի քաղաքական կյանքին հասցրել է Ռոբերտ Քոչարյանի քարոզչական թիմը. Արմեն Աշոտյան

Նիկոլ Փաշինյանից հետո ամենամեծ վնասը Հայաստանի քաղաքական կյանքին հասցրել է Ռոբերտ Քոչարյանի...

14:03

Գարեգին Բ Կաթողիկոսին Վրաստան մեկնել արգելելը բացասական կանդրադառնա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջազգային հեղինակության վրա. Մելոյան

Գարեգին Բ Կաթողիկոսին Վրաստան մեկնել արգելելը բացասական կանդրադառնա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու...

13:55

Փաշինյանը բաց տեքստով հայտարարում է, որ եթե նեղն ընկնի` Ալիևի օգնությանը կդիմի. Արթուր Խաչատրյան

Փաշինյանը բաց տեքստով հայտարարում է, որ եթե նեղն ընկնի` Ալիևի օգնությանը կդիմի. Արթուր...

13:45

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44