Ստամբուլի Չաղլայան արդարադատության պալատում այսօր տեղի է ունեցել պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը:
Նիստի ընթացքում պաշտպանական ճառով հանդես է եկել մեղադրյալներից Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերը:
Ինչպես գրում է թուրքական «Էվրենսել» պարբերականը` Յըլմազերը, ինչպես նախորդ նիստերի ընթացքում, այս անգամ ևս հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները:
Նա նաև շեշտել է Տրապիզոնի և Ստամբուլի ոստիկանության հետախուզության բաժինների մի շարք պաշտոնյաների անուններ՝ հիշեցնելով, որ նրանք նույն ժամանակահատվածում նույնպիսի վկայություններ են տվել, իսկ հետո միասին մի քանի անգամ փոխել դրանք:
«Սպանության մեջ խմբավորման հետք եք փնտրում` ահա ձեզ խմբավորում (նկատի ունի Տրապիզոնի և Ստամբուլի ոստիկանության հետախուզության բաժինների մի շարք պաշտոնյաների-Tert.am)», - ասել է Յըլմազերը:
Դատական նիստի ընթացքում նա նաև հարց է ուղղել Ստամբուլի հետախուզության գլխավոր շտաբի ղեկավար Ահմեդ Իլհան Գյուլերին: Նա, մասնավորապես, հետաքրքրվել է, թե ինչու վերջիններս ոչինչ չէին ձեռնարկում, երբ Դինքին առաջադրվեց Քրեական օրենսգրքի 301 հոդվածով մեղադրանք` թրքությունը վիրավորելու համար, ինչից հետո Դինքի դեմ «ազգայնական արշավ» սկսվեց:
Գյուլերն այս հարցին պատասխանել է, որ տվյալ խնդրով զբաղվելն իրենց կառույցի լիազորությունների մեջ չի մտել:
Նշենք, որ այժմ Յըլմազերը կասկածվում է նաև Թուրքիայում 2016-ի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման անդամ լինելու համար և ձերբակալվել է հեղաշրջման փորձից հետո սկիզբ առած հետաքննության շրջանակում:
Ավելի վաղ տեղի ունեցած դատական նիստերից մեկի ընթացքում Յըլմազերը հայտարարել էր, որ Դինքի սպանության գործը որևէ կապ չունի գյուլենականների հետ, և հաստատել այն տեսակետը, որ Դինքի սպանության հետևում կանգնած է «Էրգենեկոն» ծայրահեղական ահաբեկչական գաղտնի խումբը, որի ղեկավարներից է ազգայնական գործիչ Վելի Քյուչյուքը:
Նա նաև հավելել էր, որ իր պաշտոնավարման ընթացքում «Էրգենեկոնի» հետ կապված հետաքննության շուրջ պարբերաբար կապ է պահպանել Էրդողանի հետ:
Նշենք, որ դեռևս 2010թ.-ին Դինքի ընտանիքի այն ժամանակվա փաստաբան Ֆեթհիյե Չեթինը դիմում էր ներկայացրել դատախազություն «Էրգենեկոնի» վերաբերյալ դատական գործը Դինքի սպանության գործին միացնելու վերաբերյալ, սակայն մերժվել էր:
Հիշեցնենք, որ պոլսահայ հայտնի լրագրող, մտավորական, «Ակօս» թերթի հիմնադիր և խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47