Ընտրությունների տեսանկարահանման գործընթացի մասնակի կյանքի կոչումը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կորուստ չի համարում։ Այսօր լրագրողների հետ զրույցում Արամ Մանուկյանն ասաց, որ թեև որոշ ընտրատեղամասերում տեսախցիկներ չեն տեղադրվի, բայց դա ըստ էության չի խոչընդոտի ընտրությունների թափանցիկությանը։
«Մխիթարանքն այն է, որ այն ընտրատեղամասերում, որտեղ տեսախցիկներ չեն լինի, կենտրոնացված է հանրապետության բնակչության 7 տոկոսը։ Մենք համաձայնեցինք, որ դրանք չտեղադրվեն այն ընտրատեղամասերում, որտեղ 20-50 հոգի ընտրող կա», - նշեց նա։
Ա. Մանուկյանի խոսքով՝ ԵՄ-ն և միջազգային այլ կառույցներ աջակցում են խնդրի լուծմանը։ Արամ Մանուկյանը, մասնավորապես, կարևորեց այն հանգամանքը, որ ԵՄ-ն կֆինանսավորի դիտորդական առաքելություն իրականացնող կառույցներին նկարահանել ընտրությունների ամբողջ գործընթացը։
«Դիտորդների նկարահանած այդ նյութը դառնալու է լուրջ փաստաթուղթ։ Եթե նախկինում դատարանում դա որպես նյութ չէր օգտագործվում, ապա այս դեպքում արդեն կօգտագործվի», - նշեց նա։
Արամ Մանուկյանը նաև մեծ ձեռքբերում է համարում ցուցակների հրապարակումը, ինչը թույլ կտա ընտրությունների հաջորդ օրը ստուգել, թե արդյոք տվյալ անձը եղել է ընտրատարածքում և քվեարկել։
«15 տարի մենք բողոքում ենք, որ իշխանությունը քվեարկում է այն մարդկանց փոխարեն, ովքեր հանրապետությունում չեն և դա ստուգելու հնարավորություն չունենք, իսկ այս դեպքում ցուցակը տեսնելուց հետո մենք կարող ենք դիմել ամբողջ աշխարհի հայությանն ու խնդրել հաստատել՝ իրենք քվերակել են, թե ոչ։ Ես ձեզ հավատացնում եմ՝ ընտրություններին մասնակցությունը լինելու է ցածր», - ընդգծեց նա։
aysor.am
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58