Հաղթահարիր չարությունը սիրո օգնությամբ. այսօր Բոբ Մառլիի ծննդյան օրն է
07.02.17 | 12:50
Միջազգային լայն ճանաչման արժանացած ջամայկացի ռեգգի երգիչ, երաժիշտ, կիթառահար և կոմպոզիտոր Բոբ Մառլին ծնվել է 1945 թվականի փետրվարի 6-ին Ջամայկայում: Բոբ Մարլին մեր ժամանակների ամենահռչակավոր երաժիշտներից է:
60-ականների վերջին Բոբը մոր հետ լքում է Փերիշն ու տեղափոխվում մայրաքաղաք Քինգսթոն: Այնտեղ նա իր նոր ընկերների հետ ռադիո է լսում: Հենց ռադիոյի շնորհիվ ապագա երաժիշտը ծանոթանում է դեռ նոր ձևավորվող ռոք-ն-ռոլլ երաժշտության հետ: Բոբը, թողնելով դպրոցը, սկսում է զոդող աշխատել: Ազատ ժամանակ նա երգում է: 1963 թվականին նա հիմնադրում է "The Wailers" խումբը: Իր կարճ կյանքի ընթացքում նա շատ բաների է հասել` համաշխարհային ճանաչում է ստացել, ստեղծել է երաժշտության առանձին ոճ, դարձել հավասարության պայքարի ջատագով, ապա նաև խորհրդանիշ:
Magnis.News-ն առանձնացրել է Մառլիի լավագույն մտքերից մի քանիսը՝
1. Իրականում ցանկացած մարդ ձեզ ցավ կպատճառի: Դուք պետք է գտնեք այն մեկին, ով արժանի կլինի ձեր ցավերին:
2. Մատով ցույց տալուց առաջ համոզվիր որ քո ձեռքերը մաքուր են:
3. Խուսափիր ատելությունից, չարությունից ու նախանձից:
4.Մենք պետք է անկեղծ սիրենք միմյանց, ապրենք հաշտ ու խաղաղ: Դրա փոխարեն մենք վիճում ու պայքարում ենք: Այդպես չպետք է լինի:
5. Կնոջ մարմնի ամենալավ մասը նրա ժպիտն է:
6. Երաժշտությունը հրաշալի բան է: Երբ այն ներթափանցում է քո մեջ` դու որևէ ցավ չես զգում:
7.Հաղթահարիր չարությունը սիրո օգնությամբ: