«Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունն ամփոփել է 2016 թվականին կատարված աշխատանքների արդյունքները: Ամփոփիչ միջոցառման շրջանակում, ՀՀ ոստիկանության մարտական և ֆիզիակական պատրաստականության բաժնի պետ, Հայաստանի «Դինամո» ՄՀԿ նախագահի առաջին տեղակալ, ոտիկանության գնդապետ Գառնիկ Հայրապետյանը, շնորհակալություն հայտնելով գործընկեր կառույցներին, այդ թվում նաև Երևանի քաղաքապետարանին, ընդգծել է, որ մասնավորապես քաղաքային իշխանության հետ հաստատված համագործակցությունն իր կարևոր դերն ունի հասարակության հետ կապի ամրապնդման ուղղությամբ իրականացվող ծրագրերում:
«Արդեն 6 տարի է` Երևանի քաղաքապետարանը և «Դինամո» ՄՀԿ-ն համատեղ նախաձեռնում են մի շարք մարզական միջոցառումներ, որոնցով նաև ակտիվ մասնակցություն են ունենում մասնավորապես թմրամոլության և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի, արատավոր այլ երևույթներից երեխաներին զերծ պահելուն ուղղված միջոցառումների իրականացմանը: Մեր համատեղ ծրագրերից կառանձնացնեմ նաև սիրիահայ երեխաների համար իրականացվող անվճար մարզումների կազմակերպումը, որն, ի դեպ, եղել է անձամբ Երևանի քաղաքապետ, «Դինամո» ՄՀԿ խորհրդի անդամ Տարոն Մարգարյանի նախաձեռնությունը: Եվ, ընդհանրապես, այս տարիներին համատեղ մեր բոլոր ծրագրերի իրականացման ընթացքում մշտապես զգացել ենք քաղաքապետի անմիջական աջակցությունն ու ուշադրությունը, ինչը հաշվի առնելով էլ վստահ եմ, որ մեր համագործակցությունը տարեցտարի էլ ավելի կընդլայնվի ու կամրապնդվի», - նշել է Գառնիկ Հայրապետյանը:
ՀՀ ոստիկանության «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության 2016թ. մարտական և ֆիզիկական պատրաստականությանն ուղղված աշխատանքներն օբյեկտիվ և անաչառ կերպով լուսաբանելու համար «Դինամո» ՄՀԿ պատվոգրով ու գավաթով է պարգևատրվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Միջոցառման շրջանակում պատվոգրերով, մեդալներով և գավաթով են պարգևատրվել նաև ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ, գործընկեր կառույցներ և լրատվամիջոցներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
13:34
13:22
13:20
13:09
12:55
12:43
12:26
12:12
11:58
11:43
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
09:34
09:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02