Սիրելի՛ համաքաղաքացիներ,
այսօր Ընտանիքի միջազգային օրն է։
2011 թվականից ի վեր Հայաստանում ևս պաշտոնապես նշվում է խորհրդանշական այս տոնը։ Կասկածից վեր է, որ մեզ՝ հայերիս համար, հատուկ օրեր անհրաժեշտ չեն ընտանիքի հանդեպ մեր սերը, զավակների ու ծնողների հանդեպ առանձնահատուկ ջերմությունն ու հոգատարությունն արտահայտելու համար։ Մեր ամենօրյա գործն ու ջանքերը, նպատակներն ու ծրագրերը, ի վերջո, ուղղված են մեր ներկա ու ապագա սերունդների համար հայրենիքում ավելի լավ պայմաններ ապահովելուն։ Իսկ ծնողների հանդեպ հատուկ հարգանքի անգնահատելի պարտավորությունն էլ հայերիս գենի մեջ է: Նրանց խոսքին ու խրատներին ականջալուր լինելու, նրանց արժանի հետնորդը լինելու պատասխանատվությունն էլ փոխանցում ենք սերնդե սերունդ։ Սրանք հատկանիշներ են, որ մեր մշակույթի ու ազգային մտածելակերպի անբաժանելի մասն են։ Ու դարեր շարունակ հենց դրա շնորհիվ է նաև, որ մենք պահպանել ենք մեր ավանդույթներն ու մեր հայրենիքը։
Շնորհավորելով Ընտանիքի միջազգային օրվա առթիվ՝ մաղթում եմ, որ միմյանց հանդեպ սերն ու հարգանքը միշտ լինի ամենակարևոր արժեքը, իսկ հայ օջախի ամրությունը՝ մեր պետության առաջընթացի գրավականը։
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02