ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել է «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) կողմից պետական միջոցների տնօրինման իրավաչափությունը: Իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՊՈԱԿ-ի կենտրոնական պահեստում արձանագրվել է ընդհանուր 15.772.383 ՀՀ դրամ արժողության նյութական միջոցների պակասորդ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բացի դրանից՝ ՊՈԱԿ-ին պատկանող տպարանում իրականացված գույքագրման արդյունքում արձանագրվել է 17.876.383 ՀՀ դրամ արժողության նյութական միջոցների պակասորդ:
Միաժամանակ, 2016թ. դեկտեմբերի 25-ին ՊՈԱԿ-ին պատկանող Ծաղկաձորի հանգստյան տանն իրականացված գույքագրմամբ արձանագրվել է 2.691.699 ՀՀ դրամ արժողության պարենային և նյութական միջոցների պակասորդ:
Նկատի ունենալով, որ հայտնաբերված ընդհանուր՝ 36.340.692 ՀՀ դրամ արժողության պարենային և նյութական միջոցների պակասորդի փաստն առերևույթ պարունակում է յուրացման կամ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և երկու դրվագ՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել նաև պետական միջոցների տնօրինման այլ խնդրահարույց փաստեր, որոնք պատշաճ ստուգման կենթարկվեն հարուցված քրեական գործի շրջանակներում:
13:47
13:34
13:22
13:20
13:09
12:55
12:43
12:26
12:12
11:58
11:43
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
09:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02