ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 7-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Շվեդիայի Թագավորության Ռիկսդագենի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին:Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրերին՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է Շվեդիայի հետ բազմակողմ եւ փոխշահավետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաեւ համապարփակ միջխորհրդարանական կապերի ակտիվացումը: Խորհրդարանի ղեկավարն գոհունակությամբ արձանագրել է, որ երկկողմ հարաբերությունները նոր թափ են ստանում, վերջին շրջանում ակտիվացել են նաեւ պատգամավորական բարեկամական խմբերի միջեւ շփումները: Ըստ ԱԺ նախագահի՝ փոխգործակցությունն էլ ավելի խորացնելու ուղղությամբ դեռեւս անելիքներ կան: Այս համատեքստում Գալուստ Սահակյանն անդրադարձել է միջխորհրդարանական հա րթակներում երկկողմ համագործակցությանը: «Մեզ համար չափազանց կարեւոր է սերտ փոխգործակցությունը շվեդ պատվիրակների հետ Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի եւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովներում»,- ասել է ԱԺ նախագահը: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Շվեդիայի աջակցությունը ժողովրդավարական գործընթացներում եւ վերահաստատել Հայաստանի՝ կառուցողական երկխոսությունը շարունակելու եւ խորացնելու պատրաստակամությունը: Գալուստ Սահակյանն ընդգծել է Շվեդիայի դերն Արեւելյան գործընկերության ձեւաչափի ստեղծման եւ կայացման գործում:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի մասին՝ ԱԺ նախագահը փաստել է, որ Հայաստանը հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ եղանակով եւ հավատարիմ է մնում իր որդեգրած սկզբունքին: «Հայկական կողմը կարեւորում է փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: Ցավոք, Ադրբեջանը շարունակաբար ոչ միայն մերժում է միջազգային հանրության նախաձեռնությունները, այլեւ հակառակը՝ իր ռազմատենչ հայտարարություններով ու գործողություններով խոչընդոտում է ցանկացած նախաձեռնություն» ;,- նշել է խորհրդարանի ղեկավարը:
Գալուստ Սահակյանը, բարձր գնահատելով Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումը, նշել է, որ այն եւս մեկ քայլ է ցեղասպանության համընդհանուր ճանաչման եւ աշխարհում նման ոճրագործությունների կանխման համար:
Շվեդիայի Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդը, շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ ջերմ խոսքերի համար, նշել է, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Քեննեթ Ֆորշլունդը կարեւորել է շփումների ընդլայնումը միջազգային հարթակներում, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակում:
Հյուրերի խնդրանքով՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մանրամասն ներկայացրել է ՀՀ-ում իրականացված սահմանադրական բարեփոխումների նպատակը եւ մանրամասնել գործընթացի փուլերը:
13:47
13:21
13:04
12:43
12:19
11:53
11:46
11:26
11:15
11:06
10:39
10:16
10:02
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03