Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ:
Այսօրվա դատական նիստին դատավորին բացարկ հայտնելուց և մերժում ստանալուց հետո պաշտպանական կողմը բացարկ հայտնեց նաև մեղադրող դատախազներից Վարդգես Սարգսյանին, ով նախաքննության ընթացքում սպանության գործի նկատմամբ դատավարական հսկողություն էր կատարել:
Ամբաստանյալներից Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը ներկայացնելով բացարկի միջնորդությունը, ասաց, որ դատախազը հաշվի չի առել իր պաշտպանյալի առողջական խնդիրները.«Քննչական մարմինը Արտաշես Չիչոյանի հոգեկան խիստ հուզմունքի վիճակում գտնվելու հանգամանքը հերքել է միայն նրանով, որ Արտաշես Չիչոյանը վարորդական իրավունք ունի, որը ստացել է տարիներ առաջ»:
Բացի այդ, պաշտպանը նշեց, որ քննչակա մարմինը չի տվել այն հարցի պատասխանը, թե հատկապես որ հարվածից հետո է Եղիշե Խաչատրյանը կորցրել ինքնապաշտպանվելու կարողությունը, ինչը, պաշտպանի խոսքով՝ շատ կարևոր է:
Բացարկի միջնորդությանը միացան նաև մյուս ամբաստանյալների պաշտպանները, նշելով, որ դատախազի գործողություններում կանխակալ վերաբերմունք կա:
Տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանն ու տուժողի իրավահաջորդի ներակայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը պաշտպանական կողմի միջնորդությունն անհիմն որակեցին:
Մեղադրող մյուս դատախազը՝ Ռաֆայել Երիցյանն իր առարկությունը հայտնեց բացարկի միջորդության վերաբերյալ: Միևնույն կարծիքն ուներ նաև դատախազ Վարդգես Սարգսյանը:
Դատարանը դատախազի դեմ ներկայացված բացարկի վերաբերյալ միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա մարտի 3-ին:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ժամը 23-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանի և ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները խախտած ավտոմեքենայի վարորդի և ուղևորների միջև Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում 75-ամյա մոր ներկայությամբ Եղիշե Խաչատրյանին հասցրել էին մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով վերջինս մահացել էր:
Գործով կալանավորված են Երևանի Էրեբունի փողոցի բնակիչներ Արտաշես Չիչոյանը, Յուրի Հակոբյանը, Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանը և Արթուր Զաքարյանը: Վեցերորդ անձը որոնվում է:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47