Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: «Իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Ճիշտ է, այսօր ադրբեջանական կողմը հրադադարն ակտիվ խախտեց, սակայն դա արտառոց դեպք չէ: Արտառոց կլիներ, եթե Ադրբեջանը հրադադարը չխախտեր»,- ասաց Բաբայանը` անդրադառնալով փետրվարի 7-ին հակառակորդի կողմից շփման գծում սադրիչ գործողությունների դիմելու փաստին:
Հարցին` ի՞նչի հետ է կապում վերջին շրջանում ադրբեջանական կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունների ակտիվացումը` ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը պատասխանեց, որ դրանք կապված են տարբեր երևույթների հետ: «Դա Ադրբեջանի էությունն է, հայատյաց, ֆաշիստական քաղաքականությունը: Միաժամանակ, կան այլ հանգամանքներ ևս. հունվարի տոնական օրերը Ադրբեջանը մշտապես «շնորհավորում է յուրովի»: Բացի այդ, լրանում է Բաքվում հայերի ջարդերի հերթական տարելիցը, 2017 թվականին լրանում է Շուշիի ազատագրման 25-ամյակը, իսկ Ադրբեջանը ցանկանում է նման գործողությու ններով քողարկել իր պարտությունը, ձախողված վերջին դիվերսիոն փորձը»,- ընդգծեց Բաբայանը: Նրա խոսքով` հակառակորդը ոչ միայն սահմաններին է դիմում սադրիչ գործողությունների, այլ նաև դիվանագիտական հարթակներում, մասնավորապես, բլոգեր Լապշինի, ինչպես նաև Արցախում արտադրված ապրանքների հետ կապված:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56