Հայաստանում առաջին անգամ անցկացվեց համակարգչային անվտանգության ինտելեկտուալ մրցույթ` Capture the Flag (CTF EVN): Մրցույթի կազմակերպիչներն էին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ), «1guard Security» ընկերությունը և «Մայքրոսոֆթ Հայաստանը»:
Մրցույթի կազմակերպիչները նշում են, որ մրցույթի նպատակն էր՝ բարձրացնել կիբերանվտանգության նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում: Մրցույթի շրջանակում մասնակիցներին տրամարվել էին սերվերներ, ծառայություններ, ծրագրեր, որոնք հարկավոր էր կոտրել: Քանի որ մրցույթը կրում էր կրթական բնույթ, բոլոր խնդիրների հետ՝ կային հուշումներ և գործիքների վերաբերյալ տեղեկատվություն:
Մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել 120 անհատ, որոնցից մրցույթի ընթացքում կազմվեց 28 թիմ: Մրցույթի շրջանակում մասնակիցները պետք է կոտրեին իրենց տրամադրված սերվերները, ծառայությունները, կայքերն ու ծրագրերը և հավաքեին համապատասխան միավորներ:
Մրցույթում հաղթող ճանաչվեց 3 թիմ: Առաջին հորիզոնականում է HamBalls թիմը՝ հավաքելով 11400 միավոր: Երկրորդ տեղն է զբաղեցրել ՀՀ Պաշտպանության նախարարությունը ներկայացնող թիմը՝ 11200 միավորով, իսկ երրորդ հորիզոնականի թիմը՝ vir00s-ը, հավաքել է 9150 միավոր: Մրցույթի հաղթող թիմերն արժանացել են համակարգչային անվտանգությանն առնչվող և իրենց հետագա զարգացմանը նպաստող մրցանակների: Նախատեսվում է, որ մրցույթը կունենա շարունակական բնույթ և տարեկան կանցկացվի 2-3 անգամ: Մրցույթի աջակիցներն էին Մոնիտիս, Մետրոնոմ ընկերությունները և ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը:


12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47