Ազգային ժողովի պատգամավորներ, նախկին վարչապետներ Հրանտ Բագրատյանն ու Խոսրով Հարությունյանն այսօր` փետրվարի 8-ին, «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին եւ կից ներկայացված ներկայացված օրինագծերի փաթեթն» առաջին ընթերցմամբ ընդունելու քվեարկության ժամանակ վիճեցին:
Մասնավորապես Հրանտ Բագրատյանը հորդորեց դեմ քվեարկել այս նախագծին, քանի որ սրանով սահմանվում է` եթե հիփոթեքը շուտ ես վճարում, պարտավոր ես մնացած տոկոսներն էլ վճարել:
«Վարչապետներից մեկը երեկ լրիվ թյուրիմացության մեջ գցեց, դրա համար դահլիճի լույսերն անջատվեցին, նույնիսկ հոսանքը չդիմացավ: Այս նախագիծն այն մասին է, որ մեկին գցել են քացու տակ, ասում ենք` ինչի եք սենց բան անում, դուք էլ ասում եք` զատո գլխին չենք խփում»,- ասաց Հրանտ Բագրատյանը` նկատի ունենալով Խոսրով Հարությունյանին:
ՀՀԿ-ական պատգամավորը կրկին պնդեց` այս նախագծով սահմանվում են կողմերի միջեւ փոխհարաբերությունների կարգավորման համար բոլոր հնարավոր նորմերը:
«Հնարավորություն է տրվում վարկառուին վաղաժամկետ մարել իր պարտավորությունները, առանց տույժ ու տուգանք վճարելու, վճարելով միայն այդ պահին սահմանված տոկոսադրույքները»,- ասաց Խոսրով Հարությունյանը:
Հրանտ Բագրատյանը տեղից գոռաց` սուտ է, ինչին Խոսրով Հարությունյանն արձագանքեց. «Մի խեղաթյուրեք, չափի մեջ գտնվեք, սուտասան»:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ իր հերթին նկատողություն արեց Հրանտ Բագրատյանին. «Մի քիչ չափավոր, պարոն Բագրատյան, այդպես չի կարելի»:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47