Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ու Մեդիամաքսը ամփոփել են «Նամակ Ավրորայի հերոսին» մրցույթի արդյունքները:
Մրցույթում լավագույնն է ճանաչվել Աննա Մեհրաբյանի նամակը:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Անաստասիա Ագեյչենկոյի , իսկ երրորդ տեղը՝ Ջուլիետա Տոնականյանի նամակները:
2016թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդ Սայիդա Ղուլամ Ֆաթիմային ուղղված նամակում մրցույթի հաղթող Աննա Մեհրաբյանը գրել է. «Մեր պարտքն է պայքարել մթության դեմ, որպեսզի մի օր խավարը փոխարինվի լույսով, որ մեր հաստատությունները, կաշառվածներին ծառայելու փոխարեն, սկսեն ծառայել անմեղներին: Դուք մեզ սովորեցնում եք, թե ինչպես ձուկը կարող է պայքարել այն պղտոր ջրի դեմ, որում ապրում է»:
Մրցույթի պայմանների համաձայն հաղթողը կստանա 1 մլն դրամի պարգև: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները՝ համապատասխանաբար 500 հազար և 300 հազար դրամի պարգև:
Մրցույթի ժյուրին, որի նախագահն է արձակագիր Նարինե Աբգարյանը, որոշել է նաև հատուկ մրցանակներ սահմանել մասնակիցներ Նարեկ Աշիկյանի, Սիրանուշ Գրիգորյանի և Անուշ Դիլանյանի համար: Նրանք կստանան բացառիկ հնարավորություն՝ 2017թ. մայիսի 28-ին ներկա գտնվելու Երևանում «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը:
Ընդհանուր առմամբ, մրցույթին ներկայացվել էր 444 նամակ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ուզբեկստանից, Ղրղըզստանից, Ղազախստանից, Էստոնիայից, ԱՄՆ-ից, Նիգերիայից և Շվեյցարիայից: Մասնակիցները նամակներ են գրել 2016թ. «Ավրորայի» դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեին և մրցանակի հավակնորդներ Սայիդա Ղուլամ Ֆաթիմային, բժիշկ Թոմ Քաթինային և Հայր Բերնարդ Կինվիին:
Մրցույթը նախաձեռնել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ Մեդիամաքսի հետ համագործակցությամբ: Ավրորայի հերոսներին ուղղված նամակները հայերենով, ռուսերենով և անգլերենով, հասանելի են Մեդիամաքս մեդիա-ընկերության կայքում:
tert.am
13:03
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03