Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի (ԳԿՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Օրակարգի առաջին հարցով ներկայացվել է հիմնադրամի գործունեության 2016թ. ամփոփ հաշվետվությունը: «Նորավանք»-ի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը նշել է, որ 2016 թ. պետական և մասնավոր հատվածի գործընկեր կառույցների հետ համատեղ իրականացվել են տեղեկատվական անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքներ. պատրաստվել են տեղեկատվական անվտանգության ձեռնարկ և բառարան՝ Հայաստանի, Արցախի, ինչպես նաև միջազգային փորձագետների ներգրավմամբ, հրապարակվել են մի շարք գրքեր և ամսագրեր: Սփյուռքի նախարարության հետ համատեղ աշխատանք է տարվել Հայաստան-Սփյուռք առցանց համալսարանի ստեղծման ուղղությամբ, կազմակերպվել են գիտաժողովներ և քննարկումներ սփյուռքահայ առաջատար մասնագետների հետ: Գագիկ Հարությունյանի խոսքով՝ համալսարանը պետք է ծառայի որպես հայ հանրության անվտանգության զարգացման հարցերի քննարկման հարթակ: 2017-ին նախատեսվում է շարունակել աշխատանքն այս ուղղությամբ:
Վարչապետը, կարևորելով «Նորավանք» ԳԿՀ-ի կողմից կատարվող աշխատանքները, միևնույն ժամանակ ընդգծել է առկա գիտական ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը: ««Նորավանք»-ին նոր շունչ պետք է տանք: Պետք է մտածենք՝ ինչպես ավելի կիրառական արդյունք տալ», - ասել է կառավարության ղեկավարը: Այս համատեքստում Կարեն Կարապետյանն առաջարկել է հիմնադրամի ղեկավարությանը համագործակցել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ, քննարկել և մշակել գործունեության նոր առաջնահերթությունները:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56