Այսօր՝ փետրվարի 8-ին, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) միջազգային հասարակական կազմակերպության բրյուսելյան գրասենյակում տեղի է ունեցել միջոցառում՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մասնակցությամբ: Միջոցառմանը հաջորդել է քննարկում՝ Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ: Արման Թաթոյանը ներկայացրել է այն նոր հնարավորությունները, որոնք տրվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին վերջին ժամանակաշրջանում, խոսքը, մասնավորապես, ինստիտուտի անդամների անձեռնմխելիության, Մարդու իրավունքների պաշտպանի՝ ՀՀ խորհրդարանում ունեցած մշտական ներկայացուցչության, և իրենց աշխատանքներում ՀԿ ոլորտի ներկայացուցիչների ներգրավվածության մասին է:
«Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը այժմ ուժեղ է և իրավականորեն պաշտպանված՝ ավելի, քան այդպիսիք Արևելյան Եվրոպայի այլ երկրներում»,-ասել է պարոն Թաթոյանը՝ հավելելով, որ հատկապես զարգացող համագործակցությունը հայաստանյան հասարակական կառույցների հետ նպաստում է ինստիտուտի աշխատանքների արդյունավետությանը: Պաշտպանի գրասենյակի գործունեության հիմնական ոլորտներն են՝ խոշտանգումների և ընտանեկան բռնության կանխարգելումը, խոսքի ազատության օժանդակումը և առաջիկա ընտրությունների իրավական մեխանիզմների ապահովումը:
«Մենք ուրախ ենք, որ պարոն Թաթոյանը հնարավորություն ընձեռեց իրեն ուղղել բարդ հարցեր, և որ ԵՄ ինստիտուտներն ու միջազգային հասարակական կազմակերպությունները կարողացան «առաջին ձեռքից» տեղեկատվություն ստանալ Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ»,-միջոցառումը եզրափակել է EuFoA-ի գործող տնօրեն Մայքլ Քամբեքը:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47