ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց լրագրողներին հուզող հարցը, որ Ազգային ժողովի բակում լրագրողներին հնարավորություն չի տրվում մոտենալ վարչապետ Կարեն Կարապետյանին կամ հենց այդ տարածքում գտնվող Կառավարության այլ ներկայացուցիչներին, և դրա համար սահման է գծվել, որ նրանք առաջ չգան:
«Արգելապատնեշները, որով ուզում եք պաշտպանվել լրագրողներից, ամոթ է, հանեք, ճիշտ չէ, հանե՛ք այդ կարմիր գծերը»,-ասաց նա:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հակադարձեց, թե կա նաև հակառակ տեսակետը, որ լրագրողների հետ չափազանց շատ է հանդիպում:
«Որևէ սահմանափակում չենք դրել, բայց, անկեղծ ասած, լինում են դեպքեր էլ, երբ առանձնապես հաճույք էլ չեմ ստանում դրանից, ոչ միշտ»,-ասաց վարչապետը և ապա ժպտալով ավելացրեց, թե պատկերացնում է՝ ինչ մեկնաբանություններ այսօր կսկսվեն:
Արամ Մանուկյանն էլ արձագանքեց, թե, իհարկե, լինում են դեպքեր, որ լրագրողների հետ հաճույքով չեն շփվում, սակայն օրենքն ասում է, որ լրագրողը հարց է տալիս, իրավունք ունես պատասխանելու կամ չպատասխանելու:
«Բայց ես դա չեմ ասում, սիրուն չի, սա Ազգային ժողովն է, էլի, վարչապետը չպիտի նման պայման դնի»,-նկատեց Արամ Մանուկյանը:
Կարեն Կարապետյանն էլ ասաց, որ ինքը նման պայման չի դրել:
Հարցին միջամտեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, թե վարչապետը նման պայման չի դրել և արգելապատնեշներ դնելու քայլը փորձեց մեկնաբանել. «Մենք՝ ես, Դուք լրագրողներին թողնում ենք միայն Ազգային ժողովի շենք, ոչ թե այգի»:
Արամ Մանուկյանն էլ կատակելով ասաց. «Ժուռնալիստնե՛ր, ուրեմն, սրանից հետո այգի չմտնեք»:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47