ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Պասկալ Միշոյին և աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող Ռուսաստանի Դաշնության Ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ Վլադիմիր Չերնիգովին: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի տնօրեն Բագրատ Եսայանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության մարզերի դպրոցներում «Պարենի համաշխարհային ծրագրի» աջակցությամբ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքին և ազգային փուլի ընդլայնմանն առնչվող հարցեր: ԿԳ նախարարն իր խոսքում, բարձր գնահատելով ծրագիրը, շնորհակալություն է հայտնել «Պարենի համաշխարհային ծրագրին» և ՌԴ կառավարությանը՝ Հայաստանում այն կյանքի կոչելու համար: Նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ «Կայուն դպրոցական սնունդը» սոցիալական և կրթադաստիարակչական կարևոր բաղադրիչ ունեցող արդյունավետ ծրագիր է, և ՀՀ կառավարությունը կարևորում է դրա շարունակականությունն ու ազգային փուլի ընդլայնումը: Այս նպատակով նախորդ տարվա վերջին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը, որը ստանձնելու է ծրագրի ազգային փուլի իրականացումը: Կողմերն այս համատեքստում կարևորել են նորաստեղծ հիմնադրամի արդյունավետ և բարձրակարգ աշխատանքը: Մասնավորապես Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել հիմնադրամի կարողությունների հզորացմանը, ինչպես նաև ծրագրում ընդգրկված դպրոցներում սննդի կազմակերպման տեխնիկական համալրմանը: Հայաստանում Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Պասկալ Միշոն տեղեկացրել է, որ առաջիկա ամիսներին Հայաստան կհասնի Տավուշի մարզի դպրոցների համար նախատեսված սարքաորումների խմբաքանակը, որը հնարավորություն կտա ծրագիրն ավելի արդյունավետ դարձնել:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մի շարք աշխատանքային և կազմակերպչական հարցեր:
10:25
10:06
09:44
09:18
09:02
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47