ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում 22.11.2005թ. և 05.12.2006թ. ՍՊ ընկերության և ԱՁ-ի հետ կնքված պայմանագրերով մատակարարված ընդհանուր առմամբ 37.399.800 դրամի կահույքը ի պահ է հանձնվել նույն ընկերությանը և ԱՁ-ին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներքին հանձնաժողովի կողմից կատարված գույքագրումներով արձանագրվել է, որ 18.127.800 դրամ արժողությամբ կահույքը 01.09.2011թ. դրությամբ դեռևս ի պահ է տրված նշված ԱՁ-ին, սակայն նախարարության իրավասու պաշտոնատար անձանց կողմից չեն կատարվել իրենց ծառայողական պարտականությունները՝ միջոցներ չեն ձեռնարկվել պահատվության պայմանագրերով տրված գույքը պահանջելու և պահառուների կողմից գույքի հանձնումը ուշացնելու համար պայմանագրերով նախատեսված տույժերն ու տուգանքները հաշվարկելու և գանձելու ուղղությամբ:
Փոխարենը, նախարարության կողմից առանց որևէ հիմնավորման 23.12.2013թ. և 19.07.2014թ. համաձայնագրեր են կնքվել պահատվության պայմանագրերի հետ առնչություն չունեցող երրորդ անձի հետ, որոնցով վերջինս պարտավորվել է ընկերությանը և ԱՁ-ին վստահված գույքից՝ 11.258.800 դրամի գույքը մինչև 30.09.2014թ. հանձնել նախարարությանը, սակայն գույքը նախարարությանը չի հանձնվել: Արդյունքում կատարվել է 2011թ. գույքագրմամբ փաստագրված գույքի յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն:
Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
13:47
13:21
13:04
12:43
12:19
11:53
11:46
11:26
11:15
11:06
10:39
10:16
10:02
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03