Փետրվարի 9-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն «Արիության դաս» է անցկացրել Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում։
Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը։
Այցելության համար շնորհակալություն հայտնելով Մովսես Հակոբյանին՝ համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը վստահեցրել է, որ բուհի և բանակի կապն ու համագործակցությունն ամրապնդող հանդիպումները լինելու են շարունակական:
Մովսես Հակոբյանն «Արիության դասի» շրջանակում անդրադարձել է Արցախյան ազատամարտին, ուսանողներին ներկայացրել ՀՀ զինված ուժերի կազմավորման և առաջընթացի փուլերը, զինված ուժերի կենսագործունեության առանձնահատկությունները, ընդգծել երիտասարդության հայրենասիրական դաստիարակության կարևորությունը, խոսել զինված ուժերում ընթացող բարեփոխումների, արձանագրված հաջողությունների և առաջիկա ծրագրերի մասին: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ներկաներին հավաստիացրել է, որ ինչպես Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյայի ժամանակ, այնպես էլ այսօր հայոց բանակն ամուր է սահմանին` պատրաստ հակառակորդի ցանկացած ոտնձգությանն արժանի հակահարված տալուն:
Հանդիպման ընթացքում գեներալ-լեյտենանտը պատասխանել է նաև դասախոսների և ուսանողների հարցերին:
Հանդիպումն ավարտվել է պարգևատրման արարողությամբ. ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած և զինծառայությունից արդեն զորացրված մի քանի ուսանողների Մովսես Հակոբյանը հանձնել է խրախուսական պարգևներ:
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47