Մեկնարկել է «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական միջազգային փառատոնի հայտերի ընդունումը: «ԱՐՏ ՖԵՍՏ»-ը հավատարիմ մնալով իր կարգախոսին՝ «Ստեղծագործում ենք մեկ տանիքի ներքո», թատերական արվեստի, կինոարվեստի, երգարվեստի, կերպարվեստի (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն), դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի և հագուստի մոդելավորման կողքին այս տարվանից ծրագրում կներառի նաև գրականությունը՝ դրամատուրգիա և կինոսցենար: Կարող են ներկայացվել բացառապես անտիպ ստեղծագործությունները: 
Ի դեպ, այս տարվա նորամուծությունը նվիրվում է արձակագիր, սցենարիստ Ռուբեն Հովսեփյանի հիշատակին: Փառատոնի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 5-ն է: Մասնակցության հայտերը լրացնելու համար այցելե՛ք www.artfest.am փառատոնի պաշտոնական կայք: 
«ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնը հիմնադրվել է 2013 թ.-ին: Մասնակցում են 16-30 տարեկան բոլոր ստեղծագործողները: 2016 թ.-ից այն ձեռք է բերել միջազգային փառատոնի կարգավիճակ: Փառատոնի նպատակն է երիտասարդ արվեստագետների շրջանում ստեղծագործական մթնոլորտի խթանումը, մասնագիտական համագործակցության դաշտի ձևավորումը, փորձի փոխանակման արդյունքում երիտասարդ արվեստագետների մասնագիտական հմտությունների կատարելագործումը, նոր անունների և տարվա ստեղծագործական ձեռքբերումների բացահայտումը: Հիմնադրման առաջին տարում փառատոնին մասնակցել են 130, 2014-ին՝ 200, 2015-ին՝ շուրջ 350, իսկ 2016-ին՝ 430 երիտասարդներ:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42