Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը հայտարարել է, որ Պոլսո պատրիարքի ընտրությունների համար Ստամբուլի նահանգապետարան դիմում չի ներկայացվի: Այս մասին հայտնում է «Ակօսը»:
Աթեշյանը պարզաբանել է, որ Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից և նախագահի հայտարարությունից հետո նրանք նախընտրում են սպասել Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի ավարտին:
«Շիրինօղլուն նախագահ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ խոսել է այդ հարցի մասին: Քանի որ նախագահը տեղյակ է խնդրի մասին, նահանգապետարան չենք դիմի»,- ասել է նա:
Անկարայում գտնվող նախագահական նստավայրում անցկացված հանդիպման ժամանակ Շիրինօղլուն բարձրացրել էր նաև Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրության հարցը:
Էրդողանը խոստացել էր գարնանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի ավարտից հետո «զբաղվել» հարցով:
Մինչդեռ հայ համայնքն ահազանգում է. պատրիարքի ընտրությունները Թուրքիայի նախագահի հետաքրքրության շրջանակներից դուրս են, և հայ համայնքը չի ցանկանում սպասել մինչև հանրաքվեն: Հանդիպումից հետո հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ դժգոհել են՝ փաստելով, որ Շիրինօղլուն հայ համայնքի անունից հայտարարություններ անելու և պատրիարքի ընտրությունների վերաբերյալ հանդիպումներ անցկացնելու հարցում իրավասու անձ չէ:
Նշենք, որ ավելի վաղ Արամ Աթեշյանն ասել էր, որ նահանգապետարանը չի կարողացել պաշտոնական պատասխան հղել պատրիարքարանին «չափից դուրս խիտ գրաֆիկի պատճառով»: Աթեշյանն, անդրադառնալով համայնքին հուզող խնդրին, նշել էր, որ եթե նահանգապետարանի պատասխանն ուշանա, իրենք նամակը կփոխանցեն առանց ընդունելության սպասելու:
Հիշեցնենք, որ հոկտեմբեր ամսից այս կողմ Պոլսո Հայոց պատրիարքարանն այդպես էլ չի ստացել Ստամբուլի նահանգապետարանի կողմից ընդունելության ամսաթվի վերաբերյալ պաշտոնական պատասխան: Ակնկալվող հանդիպմանը Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրությունների հետ կապված պատրիարքարանին կից հանձնաժողովը պետք է նահանգապետարանին ներկայացներ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ եկեղեցական խորհրդի որոշումն ու հստակեցներ ընտրությունների անցկացման ժամկետները:
Նշենք, որ պատրիարք Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի գործում որպես պատրիարք: Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:
Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին կայացնել այդ որոշումը՝ ցանկանալով իրենց առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի:
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55