ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը փետրվարի 9-ին հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչների հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ֆունկցիաների միջազգային դասակարգման հիման վրա մշակված հաշմանդամության սահմանման նոր մոդելի հետ կապված հարցեր և ներկայացվել առաջարկություններ:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը շնորհակալություն է հայտնել նախարարության թիմին համակարգը միջազգային ստանդարտներին համապատասխան վերափոխելու հարցում առաջընթաց արձանագրելու, ինչպես նաև պիլոտային ծրագրի իրականացման ընթացքում օժանդակություն ցուցաբերելու համար:
Արտեմ Ասատրյանը նույնպես կարևորել է արդեն 3 տարի համատեղ իրականացվող ծրագիրը՝ նշելով, որ այն իսկապես լրջագույն ռեֆորմ է համակարգում:
«Շատ կարևոր է նոր մոդելի գաղափարախոսությունը, երբ մենք անցում ենք կատարում հաշմանդամության սահմանման սոցիալական մոդելի, որտեղ առաջնային է դառնում ոչ միայն անձի առողջական վիճակը այլ նաև մի շարք միջավայրային գործոններ:
Այն որդեգրած սկզբունքը, որ հիվանդությունը պետք է տարանջատվի հաշմանդամություն ունենալուց, լիովին համապատասխանում է նոր ներդրվող մոդելի տրամաբանությանը»,-ընդգծել է նախարարը:
Հանդիպմանը նախարարն անդրադարձել է նաև Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, դրանց ընթացքին, և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքին, որը ներկայումս ուղարկվել է Ազգային ժողով երկրորդ ընթերցման համար:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ տեղակալ Դմիտրի Մարիյասին իր հերթին ողջունել է կատարված համատեղ աշխատանքը և պատրաստակամություն հայտնել տարբեր ձևաչափերով շարունակել աջակցությունը 2017 թվականին: Պարոն Մարիյասին ընդգծել է, որ համագործակցությունը ծրագրի շուրջ համալիր է և բազմաբովանդակ, քանի որ գործընթացում ներգրավված են ՄԱԿ-ի մի քանի գործակալություններ: Նա նաև վստահություն է հայտնել, որ հաշմանդամության գնահատման նոր համակարգը թույլ կտա ապահովել քաղաքացիների լիարժեք մասնակցությունը և բարելավել սոցիալական ծառայությունների որակը, որը լիովին համապատասխանում է վերջերս ՀՀ վարչապետի կողմից հայտարարված ամբիցիոզ բարեփոխումների օրակարգի ուղղություններին:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում քննարկել հետագա համագործակցության ձևաչափն ու ծրագրի փորձագետների կողմից մշակված նոր առաջարկությունները:
13:47
13:21
13:04
12:43
12:19
11:53
11:46
11:26
11:15
11:06
10:39
10:16
10:02
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03