ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը փետրվարի 10-ին ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Ողջունելով դեսպանին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ անկախացումից հետո մեր երկու երկրների համագործակցությունը կրթության համակարգում համաքայլ է ընթացել, նրա բնորոշմամբ դրան նպաստել են նախ` նախկինում միևնույն կրթական համակարգում ընդգրկված լինելու հանգամանքը, ապա` կրթության նկատմամբ մեր երկրների առանձնահատուկ վերաբերմունքը: «Կրթության համակարգում մշտապես զգացել ենք Լիտվայի աջակցությունը, կրթական նոր համակարգի անցման ճանապահին մեզ համար կարևորվել են Լիտվայի և Ֆինլանդիայի օրինակները, իսկ Բոլոնիայի գործընթա ցին մեր երկու երկրները գրեթե միաժամանակ են միացել»,- նշել է Լևոն Մկրտչյանը:
Շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ` դեսպան Պետրիկասն ընդգծել է, որ Հայաստանում իր գործունեության տարիներին ջանքեր չի խնայել կրթության համակարգում հայ-լիտվական հարաբերությունները զարգացման նոր մակարդակի բարձրացնելու համար: Ոլորտում համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված գործնական քայլերի իրականացման համատեքստում` դեսպանը կարևորել է Հայաստանի ավարտական դասարանների աշակերտների համար Լիտվայի LCC միջազգային համալսարանի կողմից կազմակեպվող անգլերեն լեզվի բանավոր խոսքի մրցույթը: Երախտագիտություն հայտնելով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը` մրցույթին ցուցաբերվող աջակցության համար` դեսպանը տեղեկացրել է, որ մրցույթի հայաստանյան փուլի հաղթողը հնարավորություն կստանա անվճար ուղևորվել Լիտվա` մասնակցելու Կլայպեդայի LCC միջազգային համալսարանի եզրափակիչ փուլին, իսկ եզրափակիչ փուլը հաղթելու դեպքում` մեկ կիսամյակ սովորելու այդ համալսարանում:
Նախարար Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է նաև, որ Հայաստանն արդեն եվրոպական «Հորիզոն 2020» գիտական ցանցի լիիրավ անդամ է, ինչը լայն հնարավորություններ է ընձեռում իրականացնել գիտական, նորարարական հետազոտություններ` ներգրավելով տարբեր երկրների գիտահետազոտական ենթակառուցվածքները և բարձր որակավորում ունեցող հետազոտողներին: Այդ համատեքստում նա առաջարկել է վերականգնել նաև գիտության ոլորտում նախկինում եղած փոխգործակցությունը` շեշտը դնելով բնական գիտությունների վրա:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև մի շարք ընթացիկ աշխատանքային հարցերի:
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02