Եվրոպան ի վիճակի չէ վերածել ճգնաժամերը հնարավորությունների և դուրս է բերում դրանք եվրոգոտու սահմաներից՝ վերաձևավորելով դրանք ավելի գլոբալ և ողջ միջազգային հանրությանը սպառնացող խնդիրների՝ լրագրողներին ասել է ԵՄ հարցերով Թուրքիայի նախարար և գլխավոր բանակցորդ Օմեր Չելիքը՝ Փարիզում թուրքական դեսպանատանը։ Այս մասին փոխանցում է Anadolu գործակալությունը։
Նախարարը կարծում է, որ ընտրությունները, որոնք տեղի կունենան այս տարի Ֆրանսիայում, Գերմանիայում և Նիդեռլանդներում, կփոխեն ոչ միայն ԵՄ ճակատագիրը, այլև ողջ եվրոպական մայրցամաքը։
Նրա խոսքով՝ մինչդեռ Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակի հետ կապված ակտուալացել են անվտանգության հարցերը, ԵՄ ներսում խնդիրներն աճում են և ձեռք բերում ավելի գլոբալ մասշտաբներ։
«Եվրոպան սկսել է պատեր կառուցել՝ կամուրջների փոխարեն։ Գաղափարախոսության տեսանկյունից՝ Եվրոպայում ուլտրաաջ միտումների աճը նոր «բեռլինյան պատ» է կառուցում եվրոպական մայրցամաքի տարածքում»,-ասել է նա։
«Սկզբում թվում էր, թե այդ միտումներն ուղղված են ԵՄ կազմի մեջ չմտնող պետությունների, ներգաղթյալների, Թուրքիայի և ընդհանուր առմամբ իսլամական երկրների դեմ, սակայն այդ միտումների ուժեղացմամբ պարզ դարձավ, որ դրանք վերածվել են սպառնալիքի հենց Եվրոպայի համար»,-նշել է Չելիքը։
Եվրոպան նախկինի պես չի կարողանում օգտագործել առկա մեխանիզմները երկխոսության համար, ամրապնդել ընդլայնման քաղաքականությունը՝ նշել է նախարարը։
1in.am
21:03
19:15
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44