Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը Facebook-ի իր էջում հանդես է եկել հայտարարությամբ.
« Հարգելի հայրենակիցնե՛ր, Վերջին շրջանում մարզի քաղաքական կյանքում ակտիվորեն քննարկվող թեմաներից մեկը իմ`որպես պատգամավորի թեկնածու առաջադրվելու հարցն էր: Բնական է, քանի որ խորհրդարանը մեր երկրի, մեր մարզի ու Գյումրիի առջև ծառացած լրջագույն խնդիրների և մարտահրավերների մասին բարձրաձայնելու և դրանց լուծման ուղիներ որոնելու համար գլխավոր հարթակն է: Սրանք խնդիրներ են, որոնց մասին բոլորս գիտենք. գործազրկություն, աղքատություն, արտագաղթ, արցախյան հիմնահարց, տնակներում բնակվող հազարավոր մարդիկ և այլն: Սակայն կան խնդիրներ, որոնց մասին ավելի քիչ են խոսում, բայց դրանք բազիսային են:
Ունենք աշխատանքի ծայրահեղ ցածր արտադրողականություն, պետական և մունիցիպալ օղակներում կառավարման ցածր արդյունավետություն, կրթության անհամապատասխանություն աշխատաշուկայի պահանջներին, առողջապահության ոլորտում առողջությունը պահպանելու ռազմավարության փոխարեն հիվանդությունների բժշկման քաղաքականություն, գյուղատնտեսությունը տնտեսության գիտելիքահեն և տեխնոլոգիական ճյուղ դարձնելու փոխարեն գյուղացուն օգնելու պրակտիկա, ժողովրդագրական անվտանգության հայեցակարգի փոխարեն հետծննդյան նպաստների կամ մասնավոր օգնությունների տրամադրում, զուտ հայրենասիրական պաթոսի վրա հիմնված, այլ ոչ ինստիտուցիոնալ կամավորականություն: Այս ամենի գիտակցումով էր պայմանավորված առաջադրվելու ցանկությունս, սակայն քաղաքականությունը հնարավորի արվեստ է, մանավանդ որ նոր ընտրակարգով բացառվում է անհատի միայնակ մասնակցությունը, ուստի, չգտնելով համապատասխան հարթակ` ես որոշել եմ չմասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին: Վերոնշյալը բացարձակապես չի նշանակում, որ չառաջադրվելու պարագայում չեղյալ են հայտարարվելու իմ կողմից առաջ քաշված ծրագրերը, պարզապես այլ են լինելու մասշտաբները և իրականացման տեմպերը: Որովհետև այլ բան է պատգամավորի, և մեկ այլ բան` մասնավոր հիմնադրամի ղեկավարի լիազորությունների շրջանակը: Ես շարունակելու եմ իմ համեստ հնարավորությունների առավելագույնը ներդնել Հայաստանի զարգացման գործում: Եվ թող Աստված մեզ բոլորիս լինի պահապան»:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55