Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մայիսի 13-14-ն անցկացվել է ծրագրավորման և նախագծման ArmBigData մրցույթ-հեքեթոնը, որն այս տարի նվիրված էր տվյալների վերլուծության կառավարման գիտությանը:
Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը:
Իր ելույթում կարևորելով նախաձեռնությունը՝ Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ ծրագրի ընթացքում առաջարկված լուծումները հետաքրքրական կլինեն նաև ներդրումային դաշտի համար:
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջընթացը միանշանակ գրավիչ է ինչպես տեղական, այնպես էլ արտերկրյա ներդրողների համար: Կարծում եմ՝ այն լուծումները, որոնք առաջարկվել են, առավել մանրամասն կուսումնասիրվեն առաջիկայում և դրանցից մի քանիսը հնարավոր կլինի կյանքի կոչել հենց ներդրումային ծրագրերի միջոցով: Առհասարակ նմանօրինակ նախաձեռնությունները կարևոր են նաև գործարար միջավայրի բարելավման, մայրաքաղաքի զարգացման ծրագրերի տեսանկյունից», - նշել է Տիգրան Սարգսյանը:
ArmBigData մրցույթ-հեքեթոնին հայաստանյան և արտերկից ժամանած մասնագետներից կազմված ժյուրիի կազմում էր նաև «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը:
«Մենք պարբերաբար ուսումնասիրում և փորձում ենք գտնել նոր լուծումներ Երևանի ու մեր համաքաղաքացիների համար կարևորագույն խնդիրների շուրջ: Հենց սրանով է պայմանավորված ու կարևորված Երևանի քաղաքապետարանի մասնակցությունը ժյուրիի կազմում: Հատկապես վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում տուրիզմի զարգացման, տրանսպորտի ցանցի բարելավման և մի շարք ուղղություններով ներդրվել են էլեկտրոնային տարբեր ծրագրեր, որոնց արդյունքը բնակիչները զգացել են անձամբ: Այսպիսի հեքեթոնը լավ հնարավորություն է ինչպես ՏՏ ոլորտի խթանման, նոր հնարավորությունների ստեղծման, այնպես էլ կառավարման ոլորտում նորարարությունների ներդրման համար»,-նշել է Սարգիս Մանուկյանը:
Հեքեթոնի մասնակիցներին մրցույթի շրջանակում առաջադրվել էր մասնավորապես մայրաքաղաքում ազատ կայանատեղիների որոնման, տրանսպորտային հոսքերի կուտակումների կարգավորման, ինչպես նաև քաղաքային լուսավորության, աղբահանության և մի քանի այլ ոլորտների շուրջ խնդիրներ:
Արդյունքների ամփոփումից հետո առաջին 5 տեղերը զբաղեցրած թիմերը պարգևատրվել են: Գնահատման հիմնական սկզբունքներն էին նորարարությունը, տեխնոլոգիաների օգտագործումն ու լուծման ազդեցությունը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությու


12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47