Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, այսօր ասուլիսին խոսելով Ադրբեջանի՝ Հայաստանի մասով վարած քաղաքականության հանրային ընկալումների մասին, կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի մոտ քաղաքական շիզոֆրենիայի նշաններ են նկատվում:
Քաղաքագետը նշում է, որ Ադրբեջանը մի կողմից «ընդունում է» ՀՀ քաղաքացիներին, որոնց ինքն է փնտրում և գտնում, մյուս կողմից արգելում է «յան»-ով վերջացող ազգանուն ունեցող երեխայի մուտքը Ադրբեջան:
«Դա Ադրբեջանի պրոպագանդիստական ծրագիրն է, որի նպատակն է փորձել փոխել իրավիճակը իմիջային դաշտում: Այդ ծրագիրը, ես կասեի, բավականին անօգնական է: Այն, ինչը որ կատարվում է, թուլության նշան է»,- կարծում է Իսկանդարյանը:
«Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Նարեկ Մինասյանն էլ ասաց, որ Արցախյան հիմնախնդրում հայկական կողմի դիրքորոշման վերանայման անհրաժեշտությունը արդիական է դառնում վերջին ամիսներին:
Նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմից հետո սահմանում հրադադարի ռեժիմը մի քանի ամիս համեմատաբար պահպանվում էր, բայց նախորդ տարվա վերջից ադրբեջանական կողմը սկսեց դիվերսիաներ ձեռնարկել:
«Այսօր մի կողմից ունենք պայմանավորվածություններ, որոնք չեն գործում՝ Վիեննայի պայմանավորվածությունները: Մյուս կողմից ունենք հրադադարի ռեժիմի խախտման ինտենսիվացում: Եթե փորձենք գնահատել իրավիճակը, ապա Ադրբեջանը բանակցային գործընթացը տանում է փակուղի»,- նշեց Մինասյանը:
Առաջիկայում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, որի ժամանակ, ըստ փորձագետի, Հայաստանը պետք է հստակ մեսիջներ ուղարկի Ադրբեջանին և համանախագահներին՝ Ադրբեջանի կողմից ապակառուցողականությունը շարունակելու դեպքում Հայաստանը կվերանայի բանակցային գործընթացը:
«Հայկական կողմի դիրքորոշման վերանայման անհրաժեշտությունը արդիական է դառնում վերջին ամիսներին, որը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես՝ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը ռազմաճակատում»,- ասաց նա:
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
20:20
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18