ԱԺ արտաքին մշտական հարաբերությունների հանձնաժողովում այսօր սկսվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագծի քննարկումը:
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ Արտաքին գործերի նախարարությունը դրական եզրակացություն չի տվել այս նախագծին՝ նշելով որ այս պահին նպատակահարմար չէ հարցի ճանաչումը, որը կարող է բանակցային գործընթացին խանգարել: Ըստ նրա, կառավարությունն էլ դրական եզրակացություն է տվել ԱԳՆ-ի հենց այդ եզրակացությանը և ոչ թե Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագծին:
«Կառավարությունը ձեր նախաձեռնությանը դրական եզրակացություն չի տվել»,-հայտարարեց նա և խորհուրդ տվեց ընդանուր առմամբ իրավիճակն ու այսօրվա խնդիրները տարանջատել տվյալ օրենսդրական նախաձեռնությունից:
Զարուհի Փոստանջյանը հարցրեց, թե այն գործողություններից հետո նորից նույն հունո՞վ պետք է ընթանան բանակցությունները, թե զրոյից պետք է սկսեն: Շավարշ Քոչարյանը պատասխանեց, թե այսօր խոսել բանակցային գործըթացի մասին անիմաստ է: «Անհրաժեշտ է, որպեսզի լինի կայուն զինադադար, պետք է վստահության միջոցներ կյանքի կոչվեն, չի ապահովված հիմքը»,-ասաց նա:
Հրանտ Բագրատյանը ասաց, որ եթե փոխարտգործնախարարը նշում է, թե բանակցային գործընթաց չկա, այդ դեպքում ինչու է ասում, որ ԼՂՀ անկախության ճանաչումը կխանգարի բանակցային գործընթացին: «Դուք առաջարկում եք, եթե այսպես շարունակվի, օրական երկու-երեք հոգի մահանա՞ն, հա՞, բա որտեղից գտնենք այդ երկու-երեք հոգուն, ո՛չ պատերազմ, ո՛չ խաղություն եք առաջարկում»,-ասաց նա:
Շավարշ Քոչարյանն ասաց, որ նախագծի հետ հարցը կապ չունի, թեև կարևոր է: Ըստ նրա՝ փակ նիստին կարող են անդրադառնալ նման հարցերին: Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը խոստացավ, որ փակ նիստ կլինի առաջիկայում և Բագրատյանին էլ կհրավիրեն:
Իր մոտեցումը ներկայացրեց նաև Արտակ Զաքարյանը, ով ասաց, թե հարցին պետք չպետք է էմոցիոնալ մոտենալ: Ըստ նրա, Ադրբեջանից բացի, այլ երկիր չկա, որ Ղարաբաղի ճանաչմանը դեմ լինի, բայց դա պետք է արվի միջազգային հանրության դիրքորոշմամբ՝ ԵԱՀԿ մինսկի խմբի շրջանակներում:
«Սա այն պահը չէ, որ ճանաչենք և այս գործողություննորին իրավական ձև տանք: Առաջարկում եմ չտալ դրական եզրակացություն նախագծին՝ հաշվի առնելով մեր ունեցած մոտեցումը՝ այս զգայուն, պատմական համազգային խնդրի նկատմամբ»,-ասաց նա:
Զարուհի Փոստանջյանը հակադարձեց, թե այն միջազգային գործընկերներն ինչ արեցին, որ Ադրբեջանը չհարձակվի ՀՀ-ի և ԼՂՀ-ի վրա։ «Ցույց տվեք, մի փաստաթուղթ, որ դատապարտել է Ադբեջանի ագրեսիան, այդ ե՞րբ են պատրաստվում ճանաչել: Վաճառել եք ձեր սուվերենությունը, գործընկեր չունենք»,-ասաց նա:
Արտակ Զաքարյանը նշեց, թե միջազգային գործընկերները մի քանի անգամ անդրադաձել են այս խնդրին, հասնել կայուն զինադադրի, ունենալ հստակ երաշխիքներ և իմանալ, որ կետից սկսել ընդհատված բանակցությունները:
Հանձնաժողովն անցավ անդամների ելույթններին, որից հետո հարցի քվեարկություն կլինի:
Tert.am
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47