Այս օրն առաջին անգամ պաշտոնապես տոնում ենք որպես երիտասարդների և ուսանողների օր:
Միջազգայինն արդեն ունի իր տեղն ու պահանջարկը հայ հասարակության շրջանում և ժամանակն էր, որ ունենայինք մերը, որը վստահ եմ նույնպես դառնալու է սիրված ու պահանջված: Օրենսդրական նախագծի համահեղինակներից մեկն եմ եղել, որի ստեղծումից մինչև խորհրդարանի կողմից դրական որոշում ստանալը մի քան տարի տևեց, բայց, ի վերջո, այն ամրագրվեց մեր պաշտոնական տոնացույցում: Դա և՛ պարտավորեցնում է, և՛ հպարտության անթաքույց զգացում է առաջացնում:
Երիտասարդի դերը հասարակության կյանքում հնարավոր չէ թերագնահատել:
Ա՛յո, երիտասարդը հասարակության ամենադինամիկ շերտն է, ա՛յո, հենց երիտասարդն է լինելու մեր պետության և հասարակության վաղվա թելադրող ուժը և, ա՛յո, պետությունը պատասխանատվություն է կրում երիտասադի և հասարակության ընթացիկ կարգավիճակի, ֆինանասական բարեկցեության և քաղաքացիական հասարակությունում նրա ճիշտ դիրքորոշման համար:
Ապրիլյան դեպքերը բացառիկ էին, ոչ միայն թշնամու ագրեսիվ պահվածքով, այլև մեր նույնատիպ բացառիկ համախմբվածությամբ և հակահարվածով:
Հենց առաջին օրերից, առանց ուղղորդման, բուհերում և ուսանողական շրջանակներում ինքնաբուխ պրոցեսներ սկսվեցին, արյան նվիրաբերությունից սկսած, սնունդ և անհրաժեշտ այլ պարագաների հավաքագրելուց մինչև կամավորական մեծ ալիքի ստեղծում:
Եվ, իրոք, երիտասարդին հարկ չեղավ բացատրելու իր դերի ու տեղի նշանակության մասին, նա ունի այդ գիտակցումը, հստակ պատկերացնում է, որ ինքն է այն հզոր ու անկոտրուն ուժը, որն ի զորու է կասեցնելու ցանկացած ոտնձգություն, որն ուղղված է մեր երկրի և մեր ժողովրդի դեմ:
Բացառիկ էին վերջին տարիների երիտասարդների ակտիվությունը նաև սոոցիալական ցանցերում, որը վաղուց դադարել է միայն ժամանցի վայր լինելուց և, ի ուրախություն, պետք է փաստեմ, որ սոցցանցերից լուրջ ազդակ գնաց, որով տեսանք, որ ունենք քաղաքացիական ձևավորված հասարակություն, որն իր կարծիքն ու դիրքորոշումը ոչ միայն ընդունակ է գրագետ հայտնել վիրտուալ տիրույթում, այլ կարող է համախմբվել և հասարակական գերակա շահ ներկայացնող խնդիրների ժամանակ հաճախ իր վճռական խոսքն ասել:
Այսպիսին է մեր երիտասարդությունն ու ուսանողությունը, ունակ, և՛ սովորել սեփական սխալների վրա, առանց որի հնարավոր չէ գտնել ճշմարիտը, և՛ խոսքից գործի անցնել ցանկացած պահի, ցույց տալ, որ ինքն այս հասարակության և մեր երկրի ամենաակտիվ շերտն է:
Հենց այդպիսին պետք է լինի երիտասարդը, իսկ այս օրը ևս մեկ առիթ և նրանց կարևորելու և շնորհավորելու երիտասարդների և ուսանողների արդեն մեր՝ ազգային տոնի կապակցությամբ:
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03