Այսօր դատական նիստին ցուցմունք տվեց գործով վկայի կարգավիճակ ունեցող, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի երրորդ կուրսի ուսանող Արթուր Կարապետյանը, ով ասաց, որ և Հայկազ Բարսեղյանի և հինգ ամբաստանյալների՝ Գնել Թևոսյանի, Նորիկ Սահակյանի,Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի և Վարազդատ Սաֆարյանի հետ նորմալ հարաբերություններ է ունեցել, դեպքի մասին մանրամասներ չի հիշում:
Վկան պատմեց, որ դեպքի ժամանակ՝ 2015 հունվարի 29-ի գիշերը ինքն արթնացել է դասերը սովորելու նպատակով, դասից հետո քնել է և առավոտյան իմացել դեպքի մասին: Մեղադրող դատախազների բոլոր հարցերին, վկան պատասխանեց, որ դեպքից երկար ժամանակ է անցել և մանրամասները չի հիշում:
Դատարանը հրապարակեց վկայի ցուցմունքները, համաձայն որոնց՝ դեպքին նախորդող օրը որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել:
Ինչ վերաբերում է դեպքի օրվան, վկայի նախաքննական ցուցմունքում ասվում էր.«Գիշերը 1:30 արթնացել եմ դաս սովորելու, այդ ընթացքում Նորիկ Սահակյանն ինչ-որ ժամանակահատվածում բացակայել է: Ես ու Հովիկ Հովհաննիսյանը նստել ենք օրապահի պահարանի մոտ: Նորիկ Սահակյանը ևս դաս էր սովորում, սակայն մեզ հետ նստած չէր»:
Նախաքննական ցուցմունքում նաև ասվում էր, որ Հովիկ Հովհաննիսյանը վկային՝ Արթուր Կարապետյանին ասել է, որ ինքը տեսել է, որ Հայկազ Բարսեղյանին աստիճաններով իջեցնում են:
Վկայի նախաքննական ցուցմունքում հակասություն կար: Նա մի տեղ նշել էր, որ քնել է ժամը 2:30-ի սահմաններում, մեկ այլ դեպքում նշել էր, որ գնացել է քնելու ժամը 3-ին:
Հակասություն կար նաև Գնել Թևոսյանի հարցում, ով քնել է Արթուր Կարապետյանի ննջասենյակում: Գրավոր արձանագրություններում անդրադարձ չկար նույն գիշերը Գնել Թևոսյանի՝ ննջասենյակում լինել, չլինելու մասին, իսկ դատական նիստին վկան սկզբից հայտարարեց, որ Գնել Թևոսյանը սենյակում չի եղել, հետո ասաց, որ մութ է եղել և չի տեսել՝ նա սենյակում եղել է, թե ոչ:
Հիշեցնենք, որ, ըստ քրեական գործի մեղադրական եզրակացության, Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձնակի դաժանությամբ
Շարունակությունը՝ tert.am
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47