Պանամայի իշխանությունները կոռուպցիայի գործով ձերբակալել են Mossack Fonseca պանամական ընկերության հիմնադիրներ Յուրգեն Մոսակին և Ռամոն Ֆոնսեկային, հայտնում է Reuters գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ իշխանությունները որոշում են կայացրել Ֆոնսեկայի և Մոսակի ձերբակալության մասին՝ մտավախություն ունենալով, որ նրանք կարող են փախչել երկրից։ Նշվում է, որ նրանք մեղադրվում են փողերի լվացման համար։ Mossack Fonseca ընկերությունը լայն ճանաչում է ձեռք բերել 2016 թվականի գարնանը ԶԼՄ-ներում հրապարակումների պատճառով, որոնք ստացվել էին ընկերությունից փաստաթղթերի արտահոսքի շնորհիվ։ Փաստաթղթերը վկայում էին օֆշորային մեխանիզմներին համաշխարհայն առաջնորդների և նրանց մերձավորների ներգրավվածության մասին։ Մասնավորապես՝ Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի` ICIJ-ի (International Consortium of Investigative Journalists) լրագրողների մոտ էին հայտնվել օֆշորների վերաբերյալ մի շարք գաղտնի փաստաթղթեր, որոնցում շոշափվում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա բարեկամների անունները։ Լրագրողները պարզել էին, որ Ալիևը գրանցված է օֆշորներում` ոսկու հանքավայրերում ու լոնդոնյան անշարժ գույքում իր ունեցած մասնաբաժինները քողարկելու համար։ Ալիևի բարեկամներն օգտագործել են Պանամայում գրանցված հիմնադրամներն ու ընկերությունները` տվյալ բնագավառներում Ադրբեջանի նախագահի ունեցած մասնաբաժինների քողարկման նպատակով: Հայտնի է, որ լրագրողներն այս բացահայտումներն արել են պանամական Mossack Fonseca փաստաբանական ընկերության գաղտնի փաստաթղթերի շնորհիվ, որոնցից պարզ է դարձել, որ Mossack Fonseca-ն հիմնել է կեղծ ընկերություններ ու կորպորատիվ կառույցներ՝ ակտիվների սեփականատերերին թաքուն պահելու համար:
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
14:05
13:35
13:07
12:35
12:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34