ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Համաշխարհային բանկի տեխնիկական աջակցության առաքելության ներկայացուցիչներին՝ աղետների ռիսկի կառավարման մասնագետ և առաջադրանքի թիմի ղեկավար Տաֆաձվա Դուբեի և Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի տեղացի համակարգող Արա Նազինյանի գլխավորությամբ:
Այս մասին հայտնում են ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպման նպատակն էր նախանշել համագործակցությունը երկու կառույցների միջև «Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի» շրջանակներում: Քննարկվել են Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության մշակման ուղղություններն ու խնդիրները: Ծրագրով նախատեսվում է իրականացնել հավանական սեյսմիկ ռիսկի գնահատում, սեյսմիկ ռիսկի քարտեզագրում՝ հետագայում հավաքագրված տվյալները շինարարական նորմերի ուղենիշում կիրառելու նպատակով:
Կողմերը քննարկել են նաև ռիսկերի կառավարման կարողությունների ուսումնասիրության ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնք մասնավորապես ներառում են՝ աղետների արդյունքում Հայաստանում հնարավոր ֆինանսական ռիսկերի հաշվառումը, երկրի ֆինանսական դիմակայունության հիմնախնդիրները, ինչպես նաև՝ աղետների վերացման համար կիրառվող բյուջետային հնարավոր մեխանիզմները:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են ՀՀ ԱԻՆ և Համաշխարհային բանկի համագործակցության ծրագրերի փաթեթի ընդլայնման հնարավորությունները:
10:25
10:12
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02