Փետրվարի 14-ին, ժամը 10:15-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում՝ մթերային խանութում, տեղի է ունեցել պայթյուն: Կան տուժածներ:
Լեռնանիստի գյուղապետ Արտյոմ Հայրապետյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին ինքը դեպքի վայրում է, սակայն մանրամասներ չկարողացավ հաղորդել: Նա նշեց, որ լուրջ դեպք է, 4-5 տուժած կա, երկուսը հիվանդանոցում են:
Նշենք, որ ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը, ՃԿԱԿ արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը և հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգիչը:
Ըստ Shamshyan.com-ի տեղեկությունների՝ մթերային խանութի շենքի տանիքում մնացած ձյան պատճառով խոշոր փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ՝ դարձյալ, ըստ նախնական տեղեկությունների, փլատակների տակ քաղաքացիներ կան։
Կայքի տեղեկություններով՝ քաղաքացիները, փրկարարները, ոստիկանների և բժիշկների հետ համատեղ աշխատանքներ են կատարում՝ պարզելու՝ փլատակների տակ քաղաքացիներ կա՞ն, թե՞ ոչ, իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ աշխատակիցներ հաստատ կան այնտեղ։ 



12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47