Առաջիկա ընտրությունների ընթացքում Հայաստանում անհրաժեշտ է իշխանափոխություն և համակարգային փոփոխություններ իրականացնել. այսպես են կարծում հայաստանյան գրական դաշտի մի շարք ներկայացուցիչներ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նրանցից ոմանք նշեցին, որ նաև ակտիվ մասնակցություն են ունենալու քաղաքական ճանապարհով իշխանափոխության հասնելուն:
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, ով ընտրությունների ընթացքում սատարելու է ՀԱԿ-ին, նշեց, որ առաջին անգամ Հայաստանում քաղաքական ճանապարհով իշխանափոխության հնարավորություն կա:
«4+4+4 գործընթացն ամենակարևոր զրույցն էր ընդդիմության և իշխանության միջև՝ հանուն ՀՀ ընտրական օրենսգրքի բարելավման: Եվ այդ զրույցի ընթացքում ծնվեց օրենքի այլ ձևաչափ, որը հնարավորություն է տալիս առնվազն 500 հազար ձայն չօգտագործել՝ մահացածների և Հայաստանում չապրողների ձայները: Երկրորդը այն է, որ ընտրատեղամասերի 93 %-ում տեսախցիկներ են տեղադրվելու և ընտրական գործընթացն ավելի վերահսկելի է դառնալու»,- ասաց նա:
Հարցին, թե քաղաքական ուժերից ինչու է հենց ՀԱԿ-ին ընտրել, Մարտիրոսյանը պատասխանեց. «Ումից իշխանությունը կաշկանդվում է, զգուշանում, այդ ուժին եմ ընտրել, գոնե մի փոքր պետք է օգնեմ այդ ուժին»:
Գրող Համբարձում Համբարձումյանն էլ «Ելք» դաշինքին է միացել, քանի որ այնտեղ հիմնականում երիտասարդներ են և անցյալի բեռ ունեցող քաղաքական գործիչներ չկան:
«Իշխանության այն հեքիաթը, թե մենք համակարգ են փոխում, մեծ փուչիկ է: Սա է ինձ ստիպում մտնել ակտիվ քաղաքականություն և ինչ-որ բան փոխել: Եթե ես չանեմ, ո՞վ պետք է անի»,- հայտարարեց Համբարձումյանը:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը նշում է, որ տարբեր քաղաքական ուժերի կողմից իրեն առաջարկ եղել է, սակայն նա մերժել է ընտրություններին որևէ մեկի ցուցակում ընդգրկվելու առաջարկը: Վերջինիս խոսքով՝ ընտրություններից առաջ իրեն ամենից շատ տխրեցնում է ընտրություններին մասնակցող դաշինքների և կուսակցությունների կազմը:
«Դաշինքներում գարշելի պայմանավորվածություններ եմ տեսնում: Եթե ուշադիր լինենք, գրեթե բոլոր դաշինքներում գործ ունենք նախկին իշխանավորների հետ: Սա ինչ-որ առումով դրական պահ է, որովհետև ընտրողները հստակ կիմանան ում ձայն տան: Ես միշտ ասել եմ, որ Հայաստանում իշխանությունից ընդդիմություն մեկ քայլ է, և մենք վերջին իրադարձությունները տեսնելով դրանում համոզվում ենք: Օրինակ՝ Սեյրան Օհանյանը, երբ պաշտոնի չի, արդեն ընդդիմություն է: Նույնը նաև Հովիկ Աբրահամյանի պարագայում է»,- նշեց գրականագետը:
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03