«Հանրապետություն» կուսակցության նախագահ, «Ելք» դաշինքի անդամ Արամ Զավենի Սարգսյանը բնական է համարում խմորումները Վարդան Օսկանյան-Սեյրան Օհանյան-Րաֆֆի Հովհաննիսյան դաշինքի շուրջ։
Լրագրողների հետ զրուցում անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք կարող է նույն իրավիճակը հետագայում ստեղծվել նաև «Ելք» դաշինքում, Արամ Սարգսյանը բացասական պատասխան տվեց, քանի որ, իր խոսքով, իրենք ձևավորել են դաշինք գաղափարի շուրջ։
«Իրենք առաջարկում էին ձևավորել դաշինք նպատակի շուրջ, իսկ մենք՝ գաղափարի շուրջ»,-ասաց նա:
Արամ Սարգսյանը նաև ընդգծեց, թե իշխանափոխության և ցուցակում տեղ գտնելու նպատակներով առաջնորդվելը սխալ է։ Նա ասաց, որ անցյալի փորձը ցույց է տվել՝ իշխանություններն իրենց կուսակցություններին գործուղում են ձևավորվող դաշինքներ։
«Իշխանությունը միշտ ունեցել է հաճախորդ կուսակցություններ, որ դուրս են եկել ու պայթեցրել գործընթացները։ Ժամանակին դա արել են Արտաշես Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանը, Գագիկ Ծառուկյանը»,-ընդգծեց նա։
Անդրադառնալով դիտարկմանը, թե արդյո՞ք ասվածը նշանակում է, որ հետագայում բացառում են համագործակցությունը «Ծառուկյան դաշինքի» հետ, Արամ Սարգսյանն ընդգծեց, որ հետընտրական զարգացումներ կլինեն միայն այն պարագայում, եթե ընտրություններն ազատ և արդար չանցկացվեն, իսկ հակառակ դեպքում էլ ժողովուրդը կորոշի, թե ում է ուզում պայքարի հարթակում տեսնել։
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58