«Տարածքային զարգացման հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունն այսօր ներկայացրեց «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում ՀՀ առողջապահական ձեռնարկություններում իրականացվող պետական գնումների տիրույթում» ուսումնասիրության արդյունքները:
Հետազոտության նպատակն է վեր հանել և գնահատել առողջապահական հաստատություններում դեղերի շրջանառության, մասնավորապես` դեղերի ձեռքբերման, գնումների տիրույթում առկա համակարգային խնդիրները և դրանց արդյունքում ձևավորվող կոռուպցիոն ռիսկերը, գնահատել գնումների գործընթացի արդյունավետությունը բուժսպասարկման ծառայությունների որակի և շահառուների կարիքի բավարարվածության տեսանկյունից:
Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սաթիկ Բադեյանը նշեց, որ աշխատել են քսան հասարակական կազմակերպությունների հետ և ուսումնասիրություն են կատարել Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի մարզերի ընդհանուր առմամբ 8 բժշկական կենտրոններում:
Նշենք, որ այս հետազոտությունը ՏԶՀԿ-ն իրականացրել է «Հանրային քաղաքականության ասոցիացիա հանուն բաց հասարակության» միջազգային կազմակերպությունների ցանցի ֆինանսական աջակցությամբ՝ Եվրոպական միության կողմից տրամադրված դրամաշնորհների շրջանակներում:
Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Հոա-Բին Աճեմիանն ասաց, որ առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերն ուղղակի ազդեցություն ունեն կյանքի համար, և կառավարության համար կոռուպցիայի դեմ պայքարի առաջնահերթություններից են:
«Գործողություն կատարելու համար անհրաժեշտ է իմանալ պատճառները, որոնք ընկած են չարաշահումների հիմքում»,-ասաց նա և կարևորեց էլեկտրոնային առողջապահության սկզբունքի ներդրումը:
«Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» ծրագրի տնօրեն Վարուժան Հոկտանյանը նշեց, որ կոռուպցիոն ռիսկերը ծնող տարբեր պատճառներ կան և ուսումնասիրել են, թե գնումների պլանավորման փուլում օրենսդրական, ենթաօրենսդրական ակտերը ինչպես են առաջացնում խնդիրներ։
«Այդ կոռուպցիոն ռիսկերի վերհանումը շատ կարևոր է՝ դեղերի քաղաքականությունը ճշգրիտ և հասցեական դարձնելու և չարաշահումները բացառելու համար, որոնք տեղի են ունենում արդեն դեղերի օգտագործման փուլում»,-ասաց նա:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47