Փետրվարի 14-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ զինվորական դատախազությունում` ամփոփելով 2016թ.-ի ընթացքում կատարված աշխատանքները: Այս մասին հայտնում են դատախազության հանրային կապերի բաժնից:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության, կայազորների զինվորական դատախազները, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության և ռազմական ոստիկանության պատասխանատուները:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանը ներկայացրել է 2016թ-ին Զինված ուժերում օրինականության պահպանման, հանցագործությունների դեմ պայքարի, պետական շահերի պաշտպանության, զինծառայողների իրավունքների պաշտպանության և դատախազությանը վերապահված մյուս լիազորությունների իրականացման ոլորտներում կատարված աշխատանքները:
ՀՀ գլխավոր դատախազն, անդրադառնալով 2016թ. ընթացքում Զինված ուժերում արձանագրված մահվան ելքով դեպքերին, հանձնարարել է առավել հետևողական լինել դրանց կանխման ուղղությամբ կատարվող աշխատանքներում, ապահովել հատկապես համածառայակիցների կողմից կատարված սպանությունների, ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական գործերի քննության լրիվությունը, օբյեկտիվությունը և բազմակողմանիությունը, դրանցով պարտադիր քննության առարկա դարձնել նաև նշված դեպքերին նախորդած իրադարձությունները:
Արթուր Դավթյանը հատուկ անդրադարձել է Զինված ուժերում հանցավորության կանխարգելման խնդրին` կարևորելով քրեական գործերի նախաքննության ընթացքում հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու և դրանք հետագայում վերացնելու ուղղությամբ դատախազական ներգործության միջոցներ ձեռնարկելու, մասնավորապես, համապատասխան պատկան մարմիններին միջնորդագրեր ներկայացնելու և դրանց քննարկման, քրեածին պատճառներն ու պայմանները վերացնելու նկատմամբ հետևողականություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:
Կարևորելով քրեական հետապնդման մարմինների գործունեության կանխատեսելիությունն ու որոշակիությունը, ինչպես նաև վարույթի մասնակից զինծառայողների իրավունքների պատշաճ պաշտպանությունը` գլխավոր դատախազը հանձնարարել է դատախազներին ավելի հաճախ կազմակերպել վարույթի մասնակիցների, նրանց ներկայացուցիչների ընդունելություն` անձամբ նախաձեռնություն ցուցաբերելով:
Անդրադառնալով բանակում պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտին` ՀՀ գլխավոր դատախազը կոնկրետ հանձնարարականներ է տվել այդ ոլորտում դատախազական գործառույթներն ակտիվացնելու ուղղությամբ:
ՀՀ պաշտպանության նախարար Վ.Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ զինվորական դատախազության աշխատակիցներին կատարված աշխատանքի համար և, ընդգծելով իր և պաշտպանական գերատեսչության ղեկավար կազմի շահագրգռվածությունը բանակում արձանագրված հանցավոր երևույթների կանխման, խախտում թույլ տված անձանց անխուսափելի պատասխանատվության ապահովման հարցում, պատրաստակամություն է հայտնել այդ երևույթների դեմ պայքարում դատախազության հետ ջանքերի համատեղման հարցում:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ ՀՀ գլխավոր դատախազը աշխատանքների արդյունավետության բարձրացման, առկա խնդիրների համակարգված լուծման ուղղությամբ տվել է այլ հանձնարարականներ:
13:47
13:21
13:04
12:43
12:19
11:53
11:46
11:26
11:15
11:06
10:39
10:16
10:02
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03