Ազգային ժողովը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հրազդան ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերության հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին» օրենքի նախագիծը: Երրորդ ընթերցմամբ ընդունելու համար նախագծին կողմ քվեարկեց 88, դեմ՝ 16, ձեռնպահ՝ 6 պատգամավոր: «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ն, սկսած ճգնաժամային տարիներից, ինչ-որ տեղ նաև ոչ բավարար մենեջմենթի պատճառով, կուտակել է մեծածավալ հարկային պարտավորություններ, ինչը հանգեցրել է նրան, որ այս գործարանին տրված վարկային պարտավորությունների ապահովման միջոց հանդիսացող ձեռնարկության ամբողջ գույքը և նաև բաժնեմասերը, գրավադրվել են «ՎՏԲ Հայաստան» բանկում, ինչի հետևանքով գործարանը գնում էր սնանկացման և լուծարման: Ելնելով երկրի տնտեսական ներուժի պահպանման տեսանկյունից ձեռնարկության կարևորությունից և նրանից, որ ձեռնարկություննապահովում է 470 աշխատատեղ, ինչը Կոտայքի մարզում հսկայական սոցիալական խնդիրներ է լուծում, դեռևս մեկ տարի առաջ վարչապետիհանձնարարությամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ քննարկումներ կազմակերպելու համար, որում ներգրավվել են բոլոր շահագրգիռկողմերը: Արդյունքում ներկայացվում է նախագիծ, որպեսզի «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ի նկատմամբ հաշվարկված, բայց չվճարվածպարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերը զիջվեն, ինչը հնարավորություն կտա շարունակել գործարանիբնականոն գործունեությունը: Նախագծով կառավարությունն առաջարկում էր զիջել գործարանի 510 միլիոն 125 հազար դրամի չափովտույժերը: Իսկ ընդհանուր պարտավորությունների ծավալը կազմում է 935 միլիոն դրամ:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55